Երևանում վնասազերծված զինված խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանը կալանավորվեց. «Ժողովուրդ» (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTO
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը քիչ առաջ բավարարեց ՀՀ ԱԱԾ միջնորդությունը Երևանում վնասազերծված զինված հանցավոր խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու մասին:
Ա. Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հետագա գործողությունները կձեռնարկի միայն իր պաշտպանյալի հետ համաձայնեցնելուց հետո:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն:
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



