Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Դատախազությունը կոպտորեն խախտել է Հրայր Թովմասյանի անձեմռնմախելության սահմանադրական նորմը. Փաստաբանական թիմ

SOCIETY

Past.am

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներ ու հակաիրավական պնդումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

 

Նա մասնավորապես գրել է.

 

«1.Նշված հաղորդագրությամբ, դատախազությունը կոպտորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն: Այսինքն, հանրայնացնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը՝ դատախազությունը ակնհայտորեն և կոպտորեն խախտել է սահմանադրական օրենքի պահանջները՝ ուղղակիորեն միջամտելով Սահմանադրական դատարանի պաշտոնավարող դատավորի գործունեությանը։ Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ Հրայր Թովմասյանին մեղսագրվող փաստական հանգամանքներին և դրանց իսկության վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա հայտարարում ենք, որ դրանք աղերս չունեն իրականության հետ և որևէ կասկած չունենք, որ ամբողջությամբ հերքվելու են քրեական գործի հետագա քննության արդյունքում։

 

2. Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության ծավալի մասով հարկ ենք համարում նշել հետևյալը՝

 

Համաձայն 2005 թվականի Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասի, Սահմանադրական դատարանի անդամն օժտված էր ոչ միայն գործառութային, այլև անձնական անձեռնմխելիությամբ: Հետևաբար, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը Սահմանադրական դատարանի անդամ դարձած անձիք օգտվում են թե՛ գործառութային, թե՛ անձնական անձեռնմխելիությունից: Դա նշանակում է, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը վատթարացնում է դատավորի` որպես մասնավոր անձի իրավական վիճակը, քանի որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն անձին վերագրվող արարքներով որպես մեղադրյալ ներգրավելու դեպքում սահմանափակվում է դատավորի` որպես մասնավոր անձի անձնական ազատության հիմնական իրավունքը: Այսինքն, թեև անձնական և գործառութային անձեռնմխելիությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամի կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձին` Սահմանադրության և օրենքների փոփոխությունները, հետադարձ ուժով վերացնելով նրա անձնական անձեռնմխելիությունը, վատթարացնում են նրա իրավական վիճակը, ինչը թե 2005 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի, թե գործող` 2015 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի, անթույլատրելի է: Այսպիսով, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ տալու արգելքը բացառում է առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Սահմանադրական դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգրավել ենթադրյալ այնպիսի արարքների համար, որոնք ենթադրաբար կատարվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և որոնցով նա մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն օժտված էր անձնական անձեռնմխելիությամբ։ Նման խախտումը թե՛ իր բնույթով, թե՛ կիրառման հետևանքներով նույնական է պատասխանատվություն սահմանող կամ խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու հետ:

 

3. ՀՀ դատախազությունն իր հայտարարության մեջ նշում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական գործով վարույթի ընդհանուր կարգավորումը, մինչդեռ այն որևէ առնչություն չունի Սահմանադրական դատարանի դատավորի կամ անձեռնմխելիությամբ օժտված այլ պաշտոնատար անձի նկատմամբ վարույթի հատուկ կանոնների հետ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության երաշխիքներ ամրագրող հատուկ՝ նյութական-իրավական բնույթի հոդվածը նախատեսված է ՀՀ Սահմանադրությունում, որը գերակա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նկատմամբ: Ուստի եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համապատասխան բացառություն նախատեսված չէ, դա չի նշանակում, որ այն նախատեսված չէ Սահմանադրությամբ: Իսկ համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատախազությունը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով, այլ ոչ թե սովորական օրենքով, եթե վերջինս հակասության մեջ է մտնում Սահմանադրության կամ սահմանադրական օրենքի հետ: Անթույլատրելի է Սահմանադրության նորմի չկիրառումը հիմնավորել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ նորմով։

 

4. Հրայր Թովմասյանի անձնական անձեռնմխելիության երաշխիքը կասկածի տակ դնող անձանց ցանկանում ենք ևս մեկ անգամ բացահայտել Սահմանադրության 73-րդ հոդվածի բովանդակությունը, որը սահմանվել է ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում՝

 

-եթե սահմանափակվում է անձի որևէ իրավունք, ապա որևէ օրենք կամ այլ իրավական ակտ չի կարող ունենալ հետադարձ ուժ կամ կիրառվել հետադարձ ուժով՝ սկսած Սահմանադրությունից՝ վերջացրած ՏԻՄ մարմինների նորմատիվ ակտերով, ինչպես նաև որևէ պետական մարմնի անհատական ակտերով.

 

-պարոն Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի անձնական անձեռնմխելիությունը վերաբերում էր նրա կողմից ենթադրաբար մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը կատարված արարքներին, ուստի այդ անձեռնմխելիությունը ոչ միայն ՍԴ անդամի անկախության և անձեռնմխելիության հատուկ երաշխիք էր, այլև նրա՝ որպես մասնավոր անձի անձնական ազատության, տեղաշարժման ազատության և ընդհանուր ազատության երաշխիք.

 

-պարոն Հրայր Թովմասյանը՝ ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը, արդեն իսկ ունեցել է այդ՝ ավելի մեծ ծավալով երաշխիքը, և դրա ծավալի հետագա կրճատումը Սահմանադրությամբ չի կարող դատախազության կողմից հետադարձ ուժով կիրառվել այնպիսի արարքների նկատմամբ, որոնք, դատախազության կարծիքով, Հ. Թովմասյանը կատարել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, քանի որ դա ուղղակիորեն անդրադառնում է նրա իրավական վիճակի վրա՝ որպես մասնավոր անձի, և վատթարացնում է այն, ուստի հետադարձ ուժի արգելքի հրամայական պահանջը պետք է պահպանվի անվերապահորեն.

 

-պարոն Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան՝ որպես մասնավոր անձի, այլ ոչ թե ՍԴ դատավորի, ուստի ակնհայտորեն նրան նախորդ խմբագրությամբ Սահմանադրությամբ տրամադրված հավելյալ երաշխիքները չեն կարող կրճատվել դատախազության կամայական մեկնաբանությամբ»:

 

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris