Գեղարքունիքի մարզում BMW-ն բախվել է մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ
SOCIETYԵրեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Ս.-ն իր վարած BMW մակնիշի 35 GG 402 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Սերգեյ Ս.-ն, ուղևորներ, նրա համագյուղացիներ, 25-ամյա Ռազիկ Ա.-ն, 34-ամյա Արտակ Ա.-ն, 23-ամյա Համայակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



