Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ հագնել տոներին, որո՞նք են 2020-ի թրենդներն ու գույները․ ոճաբան Արայիկ Գաբաջյանի խորհուրդները

INTERVIEW

Նախատոնական շրջանում շատերին է հետաքրքրում, թե որոնք այն գույները, թրենդները, որոնք թելադրում է նորաձևությունը։ Ի՞նչ գույներով, ի՞նչ հագուստով կամ զգեստով է նախընտրելի դիմավորել Ամանորը, որո՞նք են լինելու 2020 թվականի ձմեռային նորաձևության թրենդները։ 

Past.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ, որի մասնագիտական խորհուրդները կօգնեն հատկապես նրանց, ովքեր հագուստների, զգեստների ու գույների բազմազանության մեջ դժվար ընտրություն են կատարում։

Արայիկ Գաբաջյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ Ամանորը պետք է դիմավորել այն գույների զգեստներով, որոնք մարդն իրեն ավելի համահունչ է համարում։

«Խոսքը ինչպես ներքին վիճակի, այնպես էլ մաշկի, վարսերի գույնին համահունչ լինելու մասին է։ Չկա որևէ գույն, որը պարտադրված է, սակայն կան գույներ, թրենդներ, որոնք թելադրում է 2020 թվականը։ 

Այդ գույներն են կապույտի բոլոր երանգները, դեղինի ամենավառ երանգը և մուգ մանուշակագույնը։ Այս Ամանորի գիշերը  ցանկալի կլինի ավելի վառ գույներ հագնել»,-ասաց ոճաբանը։

Մեզ մոտ շատ հաճախ  կարևորում են տվյալ տարվա կենդանակերպի նշանը, հագուստի գույներն ընտրում հենց այդ տրամաբանության մեջ։ Ոճաբանից հետաքրքրվեցինք՝ սա ճի՞շտ մոտեցում է։    

«Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, ուրեմն գալիք տարվա կենդանակերպի նշանը պարտադրում է ոսկեգույնը։ Քանի որ ճերմակ առնետի տարի է, կարելի է ճերմակ և ոսկեգույն հագնել։

 Բայց վերոնշյալ մոտեցումը ես ավելի շատ սնահավատություն եմ համարում։ Ամեն դեպքում, եթե այդ սնահավատությունը պետք է «փրկի» մեր ժողովրդին, որոնք մտածում են՝ այդ գույները հագնելու պարագայում տարին հաջող կլինի, ուրեմն թող հագնեն»,-կես կատակ ընդգծեց մեր զրուցակիցը՝ նախընտրությունը տալով մեկ այլ դետալի։

«Կարելի է հագնել վառ գույներ՝ ունենալով մի փոքր նշան, որը կխորհրդանշի այս տարվա ճերմակ առնետին։ 

Դա կարող է լինել թե՛ բռոշի, թե՛ ոսկյա զարդի տեսքով։ Առնետը սիրում է ոսկեգույնը»,-ասաց Ա․ Գաբաջյանը։

Ինչ վերաբերում է 2020թ․-ի թրենդներին, ոճաբանի խոսքով դրանք շատ-շատ են։

«Ավելի շատ արհեստական գործվածքներն են ներխուժել նորաձևություն,  նորաձև են նաև հագուստի վրա ամրացված շղթաները։ Միևնույն ժամանակ նորաձև են միատոն գործվածքները, ինչպես նաև այն գործվածքները, որոնք հենց իրենցից փայլ ունեն։ 

Նորաձև են նաև երկար, լայն տունիկաները, որոնք 1980-ականներին դիսկո ոճ էին համարվում»,-նշեց ոճաբանը՝ շեշտելով, որ նորաձև են շղթաներով իրար միացված հագուստի դետալները։ Այս պարագայում խոսքը ոչ թե հաստ շղթաների, այլ սովորական բարակ շղթայի մասին է, որոնք նաև ամրացված են լինում հագուստներին։

«Նորաձև են նաև կաշվե տիսմաներով մշակված եզրերով տաբատները, ինչպես նաև լայն տաբատները, որոնք ներքևի հատվածում միանգամից նեղանում են: Ինչպես բոլոր սեզոններին, այս սեզոնին ևս լեգինզները կրկին նորաձև են։ 

 Նորաձևությունից դուրս չի եկել նաև վագրային պրինտ կոչվածը»,-եզրափակեց ոճաբանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders