Պուտինի նստավայրում ուժեղացված են տեղեկատվության արտահոսի կանխման միջոցները
INTERNATIONAL NEWSՄոսկովյան Նովո Օգարյովոյում Վլադիմիր Պուտինի նստավայրում ուժեղացված են տեղեկատվության արտահոսի կանխման միջոցները: Այդ մասին, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միջոցներ են ձեռնարկվում գաղտնիության ռեժիմն ապահովելու, տեղեկատվության անցանկալի արատահոսքերը կանխելու համար»:
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկատվության համաձայն՝ Կրեմլում նախագահի աշխատասենյակ եւ Նովո Օգարյովոյի նստավայր կարգելվի նոութբուքերով լրագրողների մուտքը:
ՏԱՍՍ-ը հաղորդում Է, որ նոյեմբերի 27-ին լրագրողները, որոնք ժամանել Էին Նովո Օգարյովո, սովորականի համեմատ ավելի խիստ կանոններով են անցել աշխատասենյակներ: Մասնավորապես, չի թույլատրվում բջջային հեռախոսներով ու համակարգիչներով մտնել որոշակի գոտիներ
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



