Լոռու մարզում. բախվել են ոստիկանի Nissan-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բժշկուհին տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)
SOCIETY
Լոռու մարզում, դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երեւանյան 86 հասցեի դիմաց բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ, 48-ամյա Մելիքսեթ Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 34 CT 397 համարանիշի եւ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Ջիլավյանի վարած GIN BEI մակնիշի 309 ԼՕ 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով շտապօգնության ուղեւոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 56-ամյա Ֆրյազ Ավդալյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորը աշխատում է նույն բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության բժշկուհի, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Թումանյանի բաժնում:




