Կոտայքի մարզին հակակարկտային երեք կայան է հատկացվել
SOCIETYԿառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզին հատկացվել է 3 հակակարկտային կայան, որոնք ըստ նպատակահարմարության կտեղադրվեն Մեղրաձոր և Չարենցավան համայնքների վարչական տարածքներում (2-ը` Մեղրաձորի վարչական տարածքում՝ Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղերում, 1-ը՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ Արզական բնակավայրում): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նախապատվությունը տրվել է այն համայնքներին, որոնք ամենաշատն են տուժել նախորդ տարվա գարնանը գրանցված կարկտահարությունից:
Հակակարկտային կայանների քանակի ավելացումը մեծապես կնպաստի նշված համայնքներում վաղ գարնան կարկտահարության դեմ պայքարին:
Նշեմ, որ կայանների տեղադրումից հետո հատկապես Մեղրաձորի հատվածի վարելահողերի ցանքատարածությունների պաշտպանության հարցը հիմնականում լուծվելու է:



