Գյումրին` զինված հանցախմբի վնասազերծումից հետո. մանրամասներ Ղորղանյան 83 հասցեից
SOCIETYԳյումրու Ղորղանյան 83 հասցեում գործող ընկերությունները դեռ չեն վերադարձել բնականոն աշխատանքի: Այստեղ տեղակայված «Ապագա Թեքնոլոջիս» ՓԲ ընկերությունը, որը ՏՏ ծառայություններ է մատուցում, թեև բաց է, սակայն, համակարգիչներ չլինելու պատճառով, դեռ նորմալ չի աշխատում: «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի և «Õ �արեկ» բարեգործական հիմնադրամի համակարգիչները ևս դեռ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում են: Նոյեմբերի 25-ին, երբ հիշյալ հասցեում հատուկ գործողություն է կատարվել, ԱԱԾ-ը տարել է նաեւ ռադիոկայանի ղեկավար Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանին և այլ աշխատակիցների:
Թեև գրասենյակն այս պահին փակ չէ, բայց աշխատանքներ չեն իրականացվում: Կառույցի մի հատվածում բնակվում էր նաև Հայր Անտոն Թոթոնջյանը՝ մոր Սիրանույշի հետ: Այս պահին 96-ամյա տիկին Սիրանույշը մնում է խնամակալի՝ Սաթենիկ Վանոյանի հետ, ով նշեց, որ ընդհանրապես տեղյակ չեն, թե որտեղ է վարդապետը և ինչու: «Ոչ մի տեղեկություն ծեր կինը չունի որդու մասին, չգիտենք, թե ուր են տարել Հայր Անտոնին: Չգիտենք նաև թե ինչպես է Հայր Անտոնի վիճակը»,-նշեց Սաթենիկ Վանոյանը: «Ես լրատվամիջոցների ց եմ միայն տեղեկացել, որ պատճառը «Ռադիո Մարիամ»-իկողմից հեռարձակված «Սկայպի»-ի միջոցով իրականացված հարցազրույցն է եղել «Հայոց Վահան»-ի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, որտեղ Արթուր Վարդանյանը խոսում է Քեսաբի ազատագրման մասին: Բայց ցանկացած լրատվամիջոց ազատ է ցանկացած մարդուց հարցազրույց վերցնել»,-ավելացրեց Սաթենիկ Վանոյանը:
«Ռադիո Մարիամ Հայաստանը» գործում է Կաթողիկե եկեղեցու հովանու ներքո եւ ունի հոգեւոր մշակութային ուղղվածություն:
2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել էհանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք ևռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր(այդ թվում «մուխաե տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9անդամները, որոնք ձերբակալվել են: ԱԱԾ-ն նոյեմբերի 25-ին երեկոյան քննչական գործողություններ է իրականացրել Գյումրու Ղորղանյան 83 տանը: Որոշտեղեկությունների համաձայն տ անից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: Ձերբակալվել է 21 անձ:



