Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


«Պետք է ոտ­քե­րը սե­փա­կան վեր­մա­կին հա­մա­պա­տաս­խան մեկ­նել, կա­րիք չկա ինչ-որ մե­կին զար­մաց­նել»

INTERVIEW

Ամանորն ընտանեկան տոն է, երբ հավաքվում են ընտանիքի անդամներն ու բարեկամները, նշում նոր տարվա գալուստը՝ հույսով, որ անցյալում կմնան բոլոր փորձությունները։ Հայերը Նոր տարին նշել են տարբեր օրացույցներով։ Մի ժամանակ այն նշվել է մարտի 21-ին։ 

Տոնը նաև Ծաղկամուտ է կոչվել՝ ավետելով գարնան սկիզբը։ Ամանորը նշել են նաև օգոստոսի 11-ին։ Հիմա էլ, ինչպես երկրների մեծ մասում, Հայաստանում ևս Ամանորը տոնում են հունվարի 1-ին՝ ըստ Գրիգորյան օրացույցի։

 Մեծ հաշվով օրերի կամ ամիսների փոփոխությունից տոնի բուն նշանակությունը թերևս չի փոխվել, այն է՝ նոր տարվա սկիզբ։ Ինչպես յուրաքանչյուր ազգ, մենք էլ ունեցել ենք և ունենք Նոր տարին նշելու մեր բազմազան ավանդույթները, բայց դրանցից շատերը կա՛մ մոռացվել են, կա՛մ էլ ինքնաբերաբար դուրս մղվել մեր կյանքից։ 

Օրինակ՝ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ հնագույն ժամանակներից եղել է ծառի պաշտամունք։ Հայերն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Մինչդեռ այսօր գրեթե բոլորս արհեստական կամ բնական եղևնի ենք զարդարում։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` ի դեմս Մեծ Պապուկի կամ Կաղանդ պապի։ Ամանորի գիշերը երեխաները շրջել են տներով, տների երդիկից կախել իրենց գուլպաները, որպեսզի այն քաղցրավենիքով և մրգերով լցնեն։ 

Հնում ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում՝ պարտադիր էին տոլման, անուշապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։ Ես, օրինակ՝ լավ եմ հիշում, որ մեր ամանորյա սեղանին պետք է պարտադիր լիներ աղանձը, որի պատրաստել-չպատրաստելու հարցն անգամ չէր էլ քննարկվում։

 Ոչ միայն կարևոր էր այն, որ աղանձը պետք է լիներ ամանորյա սեղանին, այլ մի յուրատեսակ գործընթաց էր նաև դրա պատրաստումը, որի պատասխանատուն տատիկն էր։ Իհարկե, ժամանակի ընթացքում ավանդական կերակուրները մասամբ դուրս մղվեցին տոնական սեղաններից, դրանց փոխարինելու եկան նոր բաղադրատոմսերով աղցաններն ու տաք կերակուրները, աղանդերը։ 

Շատ դեպքերում նաև տնային տնտեսուհիները որոշեցին չծանրաբեռնել սեղանները բազմազան ուտելիքներով։ Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ բնական է, որ 21-րդ դարում չենք կարող այնպես նշել Ամանորը, ինչպես, օրինակ՝ մեր նախնիները նշել են 18-19-րդ դարերում։ 

«Ավանդույթներ կան, որոնք, իհարկե, պահպանվում են, բայց ոչինչ քարացած չէ, շարժման, փոփոխման, զարգացման մեջ է։ Դրանով հանդերձ՝ մենք Նոր տարուն բավական մեծ սիրով ենք սպասում։ Դա բոլորի մոտ է այդպես՝ անկախ տարիքից»,-ասում է Պողոսյանը։

Նա կարծում է, որ հիմա էլ հայերի շրջանում հատկապես Ամանորը շարունակում է մնալ որպես ընտանեկան տոն։

 «Մարդիկ անպայման նախապատրաստվում են, ուզում են ունենալ տոնական համապատասխան միջավայր ու մթնոլորտ, տոնածառն են զարդարում, գնումներ կատարում։ Բայց... այս ամենի մեջ կա մի բայց։ 

Որպեսզի տոնը չկորցնի իր կարևոր գործառույթը՝ մարդկանց հոգուն, մարմնին, ընտանիքին հանգստություն բերի, պետք է այնպես նշել, որ տոներից հետո ցայտնոտի մեջ չընկնենք։ Պետք է ոտքերը սեփական վերմակին համապատասխան մեկնել, նշել այնքանով, որքանով կարող ես։ 

Անհրաժեշտություն չկա ինչ-որ մեկին զարմացնելու։ Մեր ամենագլխավոր թերությունն այն է, որ ուզում ենք օտարներին, նաև մեզ զարմացնել։ 

Բայց նման կերպ մտածել պետք չէ։ Տոները նրա համար են, որ ուղղակի ունենանք որոշակի հանգստյան օրեր, լավ և դրական լիցքերով դիմավորենք գալիք տարին և նույնկերպ անցկացնենք»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Իհարկե, գաղտնիք չէ, որ լեգենդներ են պտտվում ոչ միայն հայկական հյուրասիրության, այլ նաև տոնական ցանկացած առիթի դեպքում բազմատեսակ ուտելիքներից ծանրացած հայկական սեղանների մասին։ Բայց երբեմն ամեն ինչ անցնում է նաև թույլատրելիի սահմանը։

Սվետլանա Պողոսյանն ընդգծում է, որ թե՛ նախորդ դարում, թե՛ ավելի վաղ շրջանում հայկական սեղանները նույնպես աչքի էին ընկնում առատությամբ, ճոխությամբ, բայց կա մի կարևոր տարբերություն։ 

«Հնում էլ էին սեղանները լի ուտելիքով, բայց այն ժամանակ մարդիկ սեղանին դնում էին իրենց պատրաստածը։ Տարվա ընթացքում՝ ամռանը և աշնանը, բերքը հավաքում էին և իրենց ձեռքի աշխատանքի արդյունքը դնում էին տոնական սեղանին, ընդ որում՝ պարզ կերակուրներ էին մատուցում հյուրերին, որոնք առանձնապես ծախսատար էլ չէին։ 

Պետք է հիշել, որ կարևորը ընկալումն էր և վերաբերմունքը, ոչ թե ծանր, օվկիանոսյան զանազան կերակուրներով զարդարված տոնական սեղանը, որից շատ դեպքերում ո՛չ հյուրերը, ո՛չ ընտանիքի անդամները կարգին չեն էլ օգտվում։ 

Իմաստ չունի Ամանորին նման կերպ վերաբերվել, որովհետև տոնը նրա համար է, որ մենք մեզ հոգեպես բավարարված զգանք, հաղորդակցվենք միմյանց հետ»,-եզրափակում է Սվետլանա Պողոսյանը։  

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program