Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Չօգ­տա­գործ­ված հնա­րա­վո­րու­թյուն­ներ, կեղծ ցու­ցա­նիշ­ներ, ծրագ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն. փոր­ձա­գետ­ներն ամ­փո­փում են անց­նող տա­րին

SOCIETY

Անցնող տարվա ընթացքում բազմիցս առիթ ենք ունեցել փորձագիտական դաշտի ներկայացուցիչների հետ քննարկել մեր երկրում առկա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական խնդիրները՝ զուգահեռ դիտարկելով նաև կառավարմանն առնչվող հարցերը։ 2019 թվականը մոտենում է իր ավարտին, և «Փաստի» մշտական զրուցակիցները փորձել են ամփոփել տարին՝ ներկայացնելով նշված ոլորտներին առնչվող իրենց արձանագրած պատկերը։

Զարգացման օրակարգ չկա. Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ

2019 թվականին իշխող քաղաքական ուժն այդպես էլ չներկայացրեց Հայաստանի զարգացման օրակարգը, այդպես էլ չհնչեց իշխող ուժի տեսլականը, որից պետք է բխեին հայեցակարգերը, օրենքի նախագծերը։ 

Ընդամենը երեք հանգամանք կառանձնացնեմ, որոնց պարագայում շատ մեծ վերապահումով կարելի է ասել, որ դրանք դեպի ապագա նայող օրակարգային կետեր էին։ Խոսքը կառավարության ծրագրի, ինչ-որ չափով կառավարության կառուցվածքի և Հարկային օրենսգրքի մասին է։ 

Բայց երբ մայիսի երկրորդ կեսին դատավորներից մեկը փոխեց երկրորդ նախագահի խափանման միջոցը, դրանից հետո Հայաստանում այլևս զարգացման օրակարգ, որպես այդպիսին, չկա։ Քաղաքական գործընթացները պտտվում են երկրորդ նախագահի շուրջ։ Բացի այս օրակարգից, կային նաև օրվա կուրսի օրակարգեր։ 

Այսինքն, եթե տվյալ օրն ինչ-որ երևույթ էր տեղի ունենում, այն ամենաշատը երկու օր ուշադրության կենտրոնում էր մնում, մինչև հաջորդ օրվա կուրսի օրակարգը։ 

Ընդհանուր առմամբ, 2019 թվականը Հայաստանի զարգացման հիմնական վեկտորը ցույց տալու հնարավորություն էր, որի պարագայում իշխանությունները նախ հասարակությանը, հետո ԱԺ-ում դրանից բխող բոլոր նորմատիվ իրավական փաստաթղթերը պետք է ներկայացնեին։ Զարգացման մեծ հնարավորություն էր տրված իշխանություններին, որը նրանք չօգտագործեցին։

Վերադարձ՝ դեպի սթափություն. Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

2018 թվականի դեպքերը ոչ միայն իշխանություն փոխեցին, այլև մարդկանց մոտ առաջացրեցին սպասելիքներ, որոնք շատ դեպքերում արդարացված չէին։ Մարդիկ կարծում էին, որ բավարար գործոն է իշխանության բերել մարդու, որը խոսք է տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, որը, գոնե իր կարծիքով, կապ չունի նախկին համակարգի հետ։ Կարծում էին՝ այդ ամենի համատեքստում անհրաժեշտ չեն համապատասխան քաղաքական գիտելիքներ, փորձառություն, թիմ, ծրագիր։ 

Բայց 2019 թվականը ցույց տվեց, որ երբ չկա գիտելիք, կամք, թիմ հավաքելու, շրջապատող քաղաքական, հասարակական գործիչների հետ աշխատելու ունակություն, ապա այս ամենի հանրագումարում մեկուսանում ես, ինչի արդյունքում հասարակությունն ամեն օր սկսում է սթափվել։ 

Տարվա վերջում արդեն հստակ կարելի է ասել, որ անցնող տարին սթափության շրջան էր։ 30 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ կուտակվել էին բազում միֆեր, թույն, ատելություն։ Այս շրջանը մենք վաղ թե ուշ պետք է անցնեինք, բայց այս շրջանին անպայման պետք է հաջորդի առողջացման փուլը։ 

Ես այս իշխանություններից շնորհակալ եմ, որ այս շրջանը հենց իրենց օրոք է տեղի ունենում, որովհետև ցանկացած նոր իշխանություն այս հողի վրա կկարողանա նոր քաղաքական ու հասարակական համակարգ կառուցել։ Խոսքն ադեկվատ իշխանության մասին է։ Ավելի լավ է սա անեն իրենք, քան այլ իշխանություն, որն իր առջև իսկապես զարգացման խնդիր կդնի։ 

Տնտեսության խոցելի հատվածներն ավելի արտահայտիչ դարձան. Վարդան Բոստանջյան, տնտեսագետ

Տնտեսության մեջ էական ոչինչ տեղի չի ունեցել։ Միայն կարելի է փաստել, որ նախկինում սկսված գործընթացները իներցիոն կերպով շարունակվում են նաև այսօր։ Մենք գործ ունենք իներցիոն մեխանիզմի հետ, որից անջատ չէ նաև ողջ տնտեսական համակարգը։ Մի քանի խնդիրների կտրվածքով որոշակի արդյունքներ գրանցվեցին, բայց դրանք հեղափոխության արդյունք չէին։ 

Ավելին, տնտեսության խոցելի հատվածներն ավելի արտահայտիչ դարձան։ Խոսքը, մասնավորապես, ներդրումների մասին է։ ՀՀ-ում զարգացող ներդրումային գործունեություն իրականացնող այս պահին չկա, իսկ զուտ ներդրումները ու զուտ կապիտալ հոսքերը պակասել են։ 

Գործադիր իշխանությունը նախորդող ժամանակահատվածում թերակատարել է և՛ կապիտալ, և՛ ընթացիկ ծախսերը, ինչը ցույց է տալիս, որ հնարավոր չի եղել աշխատանքը կատարել այնպես, որ գոնե միջին ծավալի ու որակի աշխատանք ապահովվի։

 Ոլորտին անծանոթ, մասնագետ չհանդիսացող մարդկանց համար կարելի է հրովարտակներ ուղարկել տարատեսակ թվերի տեսքով, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Հասարակության բարեկեցությունը այդ ցուցանիշներից չբարձրացավ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կեղծ է և չի տալիս իրական զարգացման պատկերը։

Նոր ժամանակների սառը ցնցուղը. Երվանդ Վարոսյան, փաստաբան

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել դատաիրավական համակարգում՝ չհաշված հասարակության համար այն տեսանելի զարգացումները, որոնք կատարվեցին դատական համակարգի շուրջ։ Ակնհայտ դարձավ, որ դատական համակարգով իրականում զբաղվելու, այն իրականում բարեփոխելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ կարողություն։ 

Իրականում կա իրավիճակ, երբ ինչոր բան դուր չի գալիս իշխանությանը, նա զայրանում է, սկսում է խոսել տարբեր բարեփոխումներից, զտումներից, որոշակի քայլերի է դիմում, պիտակավորում է դատավորներին, վիրավորում նրանց։ Իսկ երբ դատական համակարգն ամեն ինչ կատարում է այնպես, ինչպես ուզում է իշխանությունը, քար լռություն է տիրում։ 

Այսպես չպետք է լինի։ Իրականում ինչպես եղել է միշտ, այնպես էլ հիմա է. այն դատավորները, որոնք դատավորներ չեն եղել, շարունակում են մնալ այդպիսին, իսկ այն դատավորները, որոնք միշտ դատավոր են եղել, այսօր էլ դատավորներ են։ Ցավոք, ոչ ոքի այս իրավիճակը չի հուզում։ 

Եթե նախկինում նաև հասարակությունն էր ներգրավված այս համակարգը բարեփոխելու պահանջին, ապա այսօր հասարակությունն ինքն իրեն համոզել է, որ ամեն ինչ լավ է։ 

Բայց սա ժամանակավոր է, ուշ թե շուտ հանրությունն այդ պահանջը դնելու է նաև նոր իշխանությունների առաջ և հարցնելու է՝ ի՞նչ եք արել X ժամանակահատվածում։ 

Դատական համակարգը երկրում տեղի ունեցող պատմաքաղաքական փոփոխությունների ֆոնին պատմական հնարավորություն ուներ ստանձնելու զսպող մեխանիզմի ու հակակշռի դերը, որը նախանշված է Սահմանադրությամբ։ 

Սակայն իշխանությունների կողմից այս առումով որևէ ցանկություն կամ նպատակ մենք չտեսանք։ Հակառակը՝ տեսանք զայրույթ, ջղայնություն, քրեական հետապնդում դատավորի նկատմամբ։ Այստեղ ոչ թե բարեփոխման, այլ իշխանության հարց է։ 

Եթե նրանք իշխանության էին եկել պատմության մեջ Հայաստանը ճիշտ հունի մեջ դնողներ կոչվելու համար, ապա պետք է վաղուց սկսած լինեին անհրաժեշտ գործընթացները։ 

Այդ դեպքում մենք արդեն նաև անկախ դատական համակարգի ծիլերը կտեսնեինք։ 

Բայց մենք հակառակն ենք տեսնում. երբ բոլորը, այդ թվում՝ դատավորները, մի քանի ամիս շարունակ հավատացին, որ եկել են նոր ժամանակներ, իրենց գլխին սառը ցնցուղն այնպես միացրեցին, որ անմիջապես ուշքի եկան։

Նպատակների ձևակերպման խնդիր. Սերոբ Անտինյան, կառավարման փորձագետ

Երբ դրվեց պետական կառավարման համակարգի օպտիմալացման խնդիրը, հանդես եկա բազմաթիվ հարցազրույցներով ու հրապարակումներով՝ պնդելով, որ պետական համակարգի հետ իրականացվող փոփոխությունները պետք է բխեն այն մեծ ռազմավարական նպատակադրումներից, որոնք ֆիքսել է պետությունն իր երկարաժամկետ տեսլականում, այն համատեքստից, թե պետությունը յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի՞ ռազմավարություն, ճյուղային և ոլորտային ինչպիսի՞ քաղաքականություն է իրականացնելու։ 

Երբ նպատակները ֆիքսում ու թիրախավորում ենք, մեզ համար ակնհայտ են դառնում այդ նպատակին հասնելու արդյունավետ մեխանիզմներն ու մեթոդները։ 

Բայց այսօր պետք է արձանագրենք, որ պետության զարգացման առումով դեռևս չունենք համալիր, համապարփակ ռազմավարական ծրագիր։ 

Չունենք տեսլական, թե ոլորտային կամ ճյուղային քաղաքականություն իրականացնելիս մենք ինչ ուղղություններով ենք գնալու։ 

Այդ ռազմավարական մեծ ծրագրի բացակայության պատճառով հնարավոր չէ հիմնավորել՝ վերոնշյալ քայլերն այդ ծրագրին միտվա՞ծ են, թե՞ ոչ։ 2019թ.-ին կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխություններ իրականացրեցինք, որոնք դժվար է անվանել բարեփոխում, որովհետև, ըստ էության, բարեփոխումը պետք է միտված լինի որոշակի խնդիրների բացահայտմանն ու դրանք վերացնելուն։

 Մենք արդյունավետության առումով ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր ուսումնասիրություն չունենք, որոնք թույլ կտան մեզ որակական գնահատականներ տալ իրականացվող փոփոխություններին։ 

Ընդհանուր առմամբ, մենք ճյուղային, ոլորտային ռազմավարությունների, ինչպես նաև պետության համար երկարաժամկետ նպատակների ձևակերպման խնդիր ունենք։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California