Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ամերիկյան համալսարանը և PicsArt-ը հիմնում են արհեստական բանականության լաբորատորիա Երևանում

SOCIETY

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և PicsArt-ը հայտարարեցին համատեղ ջանքերով արհեստական բանականության (AI) հետազոտական լաբորատորիայի հիմնման մասին, որի շրջանակներում այսօր ստորագրվեց նաև հուշագիր:

Լաբորատորիան աշխատատեղեր կստեղծի դասախոսների և ուսանողների համար՝ իրականացնելու նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում : 

Այսօր ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ մեկնարկը, որին մասնակցում էին `

Հովհաննես Ավոյանը ՝ PicsArt-ի հիմնադիր,

Գուրգեն Պետրոսյանը՝ PicsArt-ի տնօրեն,

Կարին Մարկիդեսը` Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ,

Արամ Հաջյանը` Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան:

ՀԱՀ-ը և PicsArt-ը միասին աշխատում են նոր մոդել ստեղծելու շուրջ, որը առաջ կմղի գիտությունն ու հետազոտությունը և կմեծացնի ակադեմիական ու մասնագիտական ունակությունները արհեստական բանականության ոլորտում՝ գիտությունն ու հետազոտության արդունքները  արդյունաբերությանը կապելու միջոցով: 

Նախնական փուլում արհեստական բանականության լաբորատորիան աշխատանք կտրամադրի ՀԱՀ-ի երկու դասախոսի, առաջատար հետազոտողների, ինչպես նաև 

Համակարգչային գիտության և Տվյալագիտության բակալավրիատներում սովորող 15 ուսանողի: ՀԱՀ-ի պրոֆեսորներն ու PicsArt-ի մեքենայական ուսուցման մասնագետները կսկսեն դասընթցներ անցկացնել 2020 թ.-ի հունվարից: Վեցշաբաթյա դասընթացից հետո լավագույն ուսանողները արհեստական բանականության լաբորատորիայում աշխատանքի առաջարկ կստանան: 

Արհեստական բանականությունն արագ զարգացող ոլորտ է, ուստի անչափ կարևոր է, որ այս կամ հարակից այլ ոլորտներում սովորող ուսանողները բարձրորակ կրթություն ստանան և ձեռք բերեն հետազոտական հմտություններ, ինչը նրանց մրցունակ կդարձնի աշխատաշուկայում: 

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը ողջունեց ներկաներին , այնուհետև իր խոսքում կարևորեց այսօրվա հանդիպումն ու այն , որ ինչն արվում է այսօր ունի մեծ հեռանկարներ ու ապագայում կլինեն նշանակալի հաջողութուններ արհեստական բանականության ոլորտում : Հանդիպման ընթացքում ստորագրվեց հուշագիր , որով կամրապնդվի հետագա գործունեությունը :

Մենք զրուցեցինք բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանի հետ , ով ասաց, որ այսօր ԱԲ -ոլորտում առաջատար երկրները Չինաստանն ու ԱՄՆ են : ԱԲ - ի արագ տեմպերով զարգացումը գրավում է ամենատարբեր ոլորտներ ` առողջապահական , տնտեսական , քաղաքական :

Հիշեցնենք, որ ԱԲ-ը կարող ենք սահմանել որպես ոչ մարդկային բանականություն, որը չափվում է մարդու մտավոր հնարավորությունների վերարտադրման իր ունակությամբ, ինչպիսիք են պատկերների, առարկաների ճանաչումը, լեզվի իմաստային ընկալումը, փորձի վրա հիմնված հարմարվողական ուսուցումը, տրամաբանությունը, ռազմավարությունների մշակումը, երևույթների մասին դատողություններ անելու ունակությունը, որոշումների կայացումը և այլն։

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia