Արթիկում ավտոտնակ է այրվել.տուժածներ չկան
SOCIETYԴեկտեմբերի 22-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 12 հասցեում այրվում է ավտոտնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոտնակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:56-ին:
Այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



