Հերթական սրբապղծությունը․ գողացել են հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանի բազալտե խնկամանները և ծաղկամանները
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Նարինե Ռշտունին այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր հոր՝ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանը և հայտնաբերել այն թալանված:
Ն. Ռշտունին, որը նույնպես փաստաբան է, պարզել է, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



