Հայրը փրկել է որդուն չորս մետրանոց պիթոնից (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEԱվստրալիայի Էրլի Բիչ քաղաքում հայրը փրկել է 4-ամյա որդուն պիթոնից:
Dailytelegraph-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախատոնական խնջույքի ժամանակ: Երեխան դրսում է եղել, երբ հսկա օձը հարձակվել է նրա վրա, փաթաթվել ոտքից և փորձել է իր հետ տանել: Լսելով փոքրիկի ճիչերը՝ հայրն օգնության է հասել: Նա բռունցքներով այնքան է խփել 4 մետր երկարություն ունեցող պիթոնին, մինչև որ այն բաց է թողել երեխայի ոտքը: Սակայն այն կրկին հարձակվել է և ատամներով բռնել տղայի ազդրից:
Հայրն ստիպված է եղել ձեռքերով բացել գազանի երախը: Երբ երեխան կարողացել է դուրս պրծնել ու փախչել, նա մուրճով սատկացրել է օձին:
Երեխան շտապ հոսպիտալացվել է, բժիշները վիրահատել են նրա ոտքը: Այժմ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



