Երեւանում վաղը կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը (վիդեո)
SOCIETYՎաղը դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Մենք սպասում ենք ձեզ»,-նշված է գրառման մեջ:
Լույսերի վառման արարողությանը ներկա կլինեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինայնը եւ քաղաքապետ Հայկ Մարությոնը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



