Դավիթաշենի կամրջի գետնանցումի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները ծառայության ընթացքում Դավիթաշենի կամրջի գետնանցումի տակ հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը թափառաշրջիկ էր և հնարավոր է՝ հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



