Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Մարդկանց համերաշխության համաշխարհային օր, Պանամա՝ Սգի օր, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան և Հայաստան՝ Պետական և ազգային անվտանգության մարմինների աշխատողների օր, Մակաո՝ Հիմնադրման օր: 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ 

1864 – ծնվել է օպերային երգիչ, բաս - բարիտոն Ստեփան Եգիզարովը: 

1920- Խորհրդային Հայաստանում տեղի է ունեցել բանկերի պետականացում և միասնական բանկի ստեղծում: 

–ծնվել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանը: 

1922- հիմնականում հայ կոմունիստների «կուսակցական աշխատանքի» շնորհիվ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ստեղծել է Ղարաբաղի հարցով խորհուրդ Կիրովի գլխավորությամբ, որը պետք է իրականացներ Ղարաբաղի կառավարումը և ստեղծեր ինքնավարություն: 

-ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Ռուբեն Աղամիրզյանը: 

1934– վախճանվել է վրացահայ արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը: 

1962 - վախճանվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը: 

1988– ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվել է «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը, խոսքերի հեղինակ՝ Շառլ Ազնավուր, երաժշտության հեղինակ՝ Ժորժ Կառվարենց: 

1992-ստեղծվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: 

2005-Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 236 միլիոն դոլարի դրամաշնորհը Հայաստանին: 

2006- սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոլանդ Մկրտչյանը: 

2007-Շվեյցարիայի դաշնային տրիբունալը ուժի մեջ է թողել Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է 2500 դոլար տուգանքի և պայմանական ազատազրկման՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: 

2016-Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է մի շարք բողոքներ, որոնք ներկայացվել էին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ։

 ԱՇԽԱՐՀ 

1408 -մոնղոլ-թաթարական Եդիգեյ խանը նահանջել է Մոսկվայի պատերի տակ, որով ավարտվել է մոնղոլ-թաթարական վերջին խոշոր ասպատակությունը Ռուսաստանի վրա: 

1522 -ավարտվել է Ռոդոսի պաշարումը, ասպետ-գոսպիտալ յերները ամրոցը հանձնել են օսմանական զորքերին: 1738 -ծնվել է ֆրանսիացի քանդակագործ Կլոդիոնը: 

1792 -սկսվել է փոստային հաղորդակցությունը Կանադայի և ԱՄՆ-ի միջև: 

1879 -Թոմաս Էդիսոնը ցուցադրել է շիկացման լամպի աշխատանքը: 

1880– տեղի է ունեցել Բրոնքհորսթփրեյթի բախումը, որը առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է: 

1883 -Նիագարայի վրա բացվել է ԱՄՆ-ը Կանադային կապող առաջին կամուրջը: 

1892 -Սիրակուզա (Նյու Յորք նահանգ) քաղաքի բնակիչներ Ալեքսանդր Բրաունը և Ջորջ Ստիլմանը արտոնագիր են ստացել պնևմատիկ անիվների համար: 

1901 -ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար, էլեկտրոստատիկ գեներատորի հայտնագործող Ռոբերտ Բան դե Գրաֆֆը: 

1924 -9 ամսյա կալանավորումից հետո պետական դավաճանության համար 5 տարով բանտարկության դատապարտված Ադոլֆ Հիտլերը դուրս է եկել Լանդսբերգյան բանտից: 

1946 – կայացել է «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է: 

1963 -առաջին ագամ արևմտյան Բեռլինի բնակիչներին ԳԴՀ-ում գտնվող իրենց հարազատներին այցելելու համար թույլատրել են անցնել Բեռլինյան պատով: 

1968– վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, «Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ջոն Սթեյնբեքը: 

1984 - վախճանվել է խորհրդային ռազմական և պետական գործիչ, մարշալ Դմիտրի Ուստինովը: 

1987 - «Վեկտոր» տանկերի հետ բախման հետևանքով խորտակվել է Ֆիլիպիններում գրանցված «Դոնյա Պաս» ուղևորատար լաստանավը, որի արդյունքում զոհվել է 4375 մարդ: 

1989 -սկսվել է «Just Cause» օպերացիան: Դիկտատոր Մանուել Նորյեգային գահընկեց անելու նպատակով ամերիկյան զորքերը ներխուժել են Պանամա:

 1996– վախճանվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող Կարլ Սագանը: 

1996 - NeXT ընկերությունը միավորվել է Apple Computer ընկերության հետ, սկսվել է Mac OS X-ի մշակումը: 

1999 – Պորտուգալիան Մակաու կղզին հանձնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը: 

1999 -վախճանվել է ռուսական շանսոնի երգիչ և երգերի հեղինակ Սերգեյ Նագովիցինը: 

2002 - վախճանվել է ամերիկացի աստղագետ-աստղաբան Գրունտ Ռոբերը, որը ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկն է համարվում:

Կամո Խաչիկյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder