«Շատ տեղեր կան, որտեղ պայմանները վատ են»․ՊՆ մամուլի խոսնակը՝ Զինկոմիսարիատի շենքում փլուզման մասին
SOCIETYՊաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող շատ տեղերում կա, որ իրականում պայմանները վատ են և հիմնավոր նորոգման կարիք կա, բայց մեր հնարավորությունները հիմա չեն ներում, որ հիմա նորոգենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանելով N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում փլուզման մասին հարցին։
Նա հայտնեց, որ զորակոչիկներից մեկի ծնողի ոտքը կամ ձեռքը հնարավոր է կոտրված լինի․ «Մնացած 10 հոգին թեթև քերծվածքներ են ստացել, շուտով դուրս կգրվեն։ Տուժողների թվում կոմիսարիատի աշխատակիցներ չկան»։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա 11 տուժած։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



