Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Վարդենիսում ներառական խաղահրապարակ կկառուցվի․ Վիզա «ԲԱՐԵՐԱՐ»

SOCIETY

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Ծրագիրն իրականություն կդառնա Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համատեղ թողարկվող Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ: Խաղահրապարակը կկառուցի ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

«Շաբաթներ առաջ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նոր թափ հաղորդեցինք մեր համագործակցությանը, որի արդյունքում Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շնորհիվ կուտակվող միջոցները կարողանում ենք նաև ուղղել այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնց շահառուները հասարակության ավելի լայն շերտերն են:
Արդյունքում, մենք՝ բանկը, հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսօր հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացվելու է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շնորհիվ բանկի եկամտից կուտակվող միջոցներով: Վարդենիսում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Այս ծրագիրը իրականություն կդառնա նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 55 հազար քարտատերերի շնորհիվ: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք անել ավելին»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

« «Հայաստան» համահայկական հիմնադրամը ուրախ է կրկին համագործակցել իր վաղեմի գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Յունիսեֆ Հայաստանի հետ։ Բոլոր երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն և հավասար պայմաններ։ Հատուկ խաղահրապարակի կառուցմամբ՝ Վարդենիսի հաշմանդամություն
ունեցող երեխաները հնարավորություն կունենան լիարժեք վայելել իրենց մանկությունը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին և իհարկե Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապաններին»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Խաղը երեխայի իրավունքն է: Վաղ մանկության շրջանում այն էական նշանակություն ունի ոչ միայն ուղեղի զարգացման, այլև` սոցիալական ձիրքերի ձևավորման, մոտորիկայի, երևակայության և հուզական զարգացման համար: Ցավոք, բազմաթիվ համայնքներում հաշմանդամություն ունեցող երեխաները չունեն համապատասխան պայմաններ համայնքային կյանքին մասնակցելու և իրենց հասակակիցների հետ շփվելու համար: Այս նախաձեռնության միջոցով ցանկանում ենք մեկ անգամ ևս ցույց տալ, որ անկախ կարողություններից, երեխաները պետք է ապրեն, խաղան և սովորեն միասին: Վարդենիսում ապրում է մոտ 3000 երեխա, և ես ուրախ եմ, որ հաջորդ տարի նրանցից յուրաքանչյուրը կկարողանա օգտվել խաղալու իր հիմնարար իրավունքից»,- նշեց
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը Հայաստանում թողարկված բանկային բարեգործական առաջին քարտն է: Այն թողարկվում է 2012 թվականից: Բարեգործական ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa ‹‹ԲԱՐԵՐԱՐ›› քարտով
կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները վճարվում են բանկի սեփական միջոցների հաշվին: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն ունեն կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ` քարտի պատվիրման ժամանակ իրենց
կողմից սահմանված չափով:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California