Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Տիկինը գիտի, որ ինքը սցենարիստի գրած սցենարում դերակատարում իրականացնող է. Արփինե Հովհաննիսյան

POLITICS

Past.am

Չի կարելի դուրս գալ փողոց, թեկուզ 3000 հոգու շրջանում հարցախույզ անել եւ արդյունքում համարել, որ դատարանների հանդեպ վստահությունը բարձր է կամ ցածր։ Այս մասին NEWS.am-ին ասել է ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Նախեւառաջ ես «դատարանների հանդեպ վստահություն» եզրույթը չեմ ուզում գործածել այն իմաստով, որով գործածում են առավել լայն եւ ոչ իրավաբան հանրույթը, քանզի դա հատուկ չափման մեթոդոլոգիա ունի։  Նույնիսկ ինձ ու մյուս այլախոհների հետ ընդհանրապես չհանաձայնող մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր ինձ քննադատում են, իրենք իրենց ներսում էլ, ներսից մի քիչ այս կողմ էլ հրաշալի գիտեն, որ ես ճիշտ եմ ասում։ Չի կարող դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրանալ, երբ ունես Դանիբեկյան Աննայի նման դատավոր՝ անհաղորդ տիկին, որն առհասարակ չի լսում՝ իրեն ինչ են ասում, ինչ են փաստարկում դատական նիստերի դահլիճում։ Տիկինը գիտի, որ ինքը սցենարիստի գրած սցենարում դերակատարում իրականացնող է եւ նա գալիս է այդ առաքելությամբ։ Չի կարող դատարանի նկատմամբ վստահությունը բարձրանալ անկախ այն բանից, որ իշխանությունը քարոզում է՝  այ, Ռոբերտ Քոչարյանին պետք է պատժել, մյուսին պետք է պատժել, դա նշանակություն չունի։ Որովհետեւ մարդիկ, որոնք այսօր պաշտպանում են իշխանությանը, վաղը, որ իշխանության հետ հակասություն ունենան ու դառնան հակաիշխանական, հիշելու են, որ այս նույն գործով այս դատավորը այսպես էր իրեն պահում ու այդ դատավորի մասին չեն ասելու՝ այ, դե եթե ինքը Քոչարյանին դատեց, ուրեմն շատ վտահելի դատավոր է, իրենք հասկանալու են, որ այդ դատավորը կամակատար է»։

«Չի կարող վստահությունը բարձրանալ, երբ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը Ռուբեն Վարդազարյանն է՝ մարդ, որը դատական համակարգում ավելի շատ առեւտրականի համբավ ունի այն առումով, որ միջնորդ է հանդիսանում տարբեր մարդկանց՝ դատավորներին ինչ-որ բան հասցնելու առումով, քան ապահովում է դատական համակարգի անկախությունը։ Բայց մի ճիշտ բան ասել է՝ իշխանությունը ցանկանում է ունենալ Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման դատավորներ՝ կամակատար, հլու ծառաներ։ Այդ մարդիկ էլ իրենց արժանապատվության, դաստիարակության, իրավական գիտելիքների, սահմանադրության, օրենքների եւ վերջապես իրենց դեմ կոմպրոմատների թղթապանակի հաստությանը համահունչ կատարում են այն գործառույթը, որ իրենց տրված է։ Ես նույն պարոն Վարդազարյանի մասով, ամենայն հարգանքով հանդերձ, համարում եմ, որ սխալ էր նրան նշանակել դատարանի նախագահ եւ դա բարձրաձայնում եմ, բայց դա չի նշանակում, որ եթե մի բան սխալ է արվում, հիմա պետք է շարունակել է՛լ ավելի բարձրագոչ տեսքով ու ավելի բարձր պաշտոնի նշանակել, որտեղ այդ մարդը պարզապես չգիտեմ ինչ պիտի անի»։

Արփինե Հովհաննիսյանը պնդել է, որ որպես Արդարադատության նախարար, երբեւէ անմիջական ազդեցություն չի ունեցել համակարգի վրա, ու ոչ մի նախարար, այդ թվում՝ պարոն Բադասյանը չունի.

«Բայց ինստիտուցիոնալ առումով փորձել եմ բարեփոխումների միջոցով ցավոտ, երկար, անշնորհակալ գործի միջոցով հասնել ինչ-որ քայլերի։ Սա՛ է ճանապարհը դատաիրավական համակարգը կարգի բերելու։ Այն ճանապարհով, որով հիմա կատարվում է, այդպես չի լինի», ասել է նա։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live