Yerevan, 22.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամանորի գիշերը շատ ուրախ ենք, որովհետև շատ փող ենք աշխատում»․ Շողեր Թովմասյանը՝ նախատոնական տրամադրության և Ամանորից հետո ԱՄՆ մեկնելու մասին

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Ամանորը դերասանուհի Շողեր Թովմասյանի ամենասիրելի տոներից է։ Նա ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի և որդու՝ Ալեքսանդրի հետ Ամանորի գիշերտը կլինեն Հայաստանում, իսկ հետտոնական շրջանն անցկացնելու է Միացյալ Նահանգներում:

 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ամփոփել է տարին և պատմել իրենց ընտանիքի նախատոնական տրամադրության մասին։  Նոր տարվա գիշերը նրանք կդիմավորեն աշխատանքային մթնոլորտում, սակայն սա չի նշանակում, որ նրանք ամանորյա խնջույքից անմասն են մնալու։

 

«Ամանորն ինձ համար պայմանավորված չէ «բուդ-բլինչիկ-աղցաններ»-ով, ինձ համար Ամանորը լավ մթնոլորտն է, ուրախ ըներակցությունը: Կցանկանայի Նոր տարին միայն դեկտեմբերի 31-ի գիշերը նշենք ու վերջացնենք,- ասաց Շողերն ու ծիծաղելով հավելեց,- մենք Ամանորի գիշերը շատ ուրախ ենք դիմավորում, որովհետև աշխատում ենք՝ շատ փող ենք աշխատում, իսկ հետո մինչև լուսաբաց պարում ենք, խմում, ուրախանում»։

 

 

Շողերի խոսքով՝ չնայած Ամանորը դիմավորելու են ռեստորանում, իրենց տանը տոնական մթնոլորտ է տիրում դեկտեմբերի սկզբից.  «Ամանորյա տոնական տրամադրությունը շատ եմ սիրում, հատկապես, դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածը։ Հունվարի 1-ից, երբ սկսվում է իրար տուն հյուր գնալու ընթացքը, չեմ սիրում։ Քանի որ մեր ընտանիքում փոքրիկ երեխա կա, մեզ մոտ տոնական տրամադրությունը բավականին շուտ է մեկնարկել, արդեն զբաղվում ենք տան զարդարանքներով։ Ալեքսանդրի հետ տան տոնածառը զարդարել ենք, դեռ մի քանի խաղալիք էլ ենք գնելու, որպեսզի տեսքն ամբողջական լինի։ Որդիս իսկապես շատ-շատ է ուրախանում տոնածառից։ Մեզ մոտ անչափ ուրախ ու լավ է անցնում, հատկապես, որ Ալեքսանդրն իր տեսակով շատ ուրախ երեխա է»։

 

Գրիշայի և Շողերի որդին՝ 5-ամյա Ալեքսանդրն ամեն տարի իր ցանկություններով սպասում է Ձմեռ պապիկին․ «Որդիս Ձմեռ պապիկին հավատում է, չնայած ես այնպես եմ անում, որ չհավատա։) Ալեքսանդրը ոչ թե մեկ, այլ մի քանի ցանկություն է հայտնում, այն, ինչ ուզում է, բնականաբար, ստանում է»։

 

 

Շողերը նույնպես սպասումներ ունի Ձմեռ պապիկից․ «Ձմեռ պապիկից միայն մեկ բան եմ խնդրում՝  առողջություն և ընտանիքիս, բարեկամներիս, մտերիմներիս հետ լինեմ։ Ամենակարևոր բանն այն է, որ կորուստներ չլինեն, ոչինչ, թող ձեռքբերումներ էլ չլինեն։ 2020 թվականի համար շատ եմ ցանկանում, որ մեր երկրում աղքատությունը նվազի, մարդիկ կարողանային լիարժեք ապրել, որովհետև աղքատությունը գերակշռում է: Ուզում եմ, որ աշխարհի բոլոր հիվանդությունները վերանան, հատկապես, փոքրիկ բալիկների մոտ։ Ամենամեծ ցանկություներիցս մեկն էլ այն է, որ խաղաղություն տիրի, հայ ժողովուրդը լավ ապրի, որովհետև դրան արժանի ենք»։

 

Ինչ վերաբերում է նյութական նվերներ ընտրելուն՝ դերասանուհին նշեց․ «Նվեր ընտրելու սկզբունք  չունենք: Առաջնորդվում ենք նրանով, թե ում ինչ է պետք՝  կլինի հեռախոս, թե մեկ այլ նոր տեխնիկա»։

 

Ամփոփելով 2019 թվականը՝ Շողերն ասաց․ «2019 թվականն ինձ համար լավ տարի էր, որովհետև բոլորս լավ ենք եղել։ Գործնական տեսանկյունից մի քիչ  վատ էր, որովհետև ստացածս առաջարկներն իմ սրտով չէին,  հուսով եմ՝ հաջորդ տարի էկրանային առաջարկներն իմ սրտով կլինեն, և ես կնկարահանվեմ։ Տարվա ամենամեծ ձեռքբերումն ինձ համար այն է, որ բոլորս առողջ ենք։ Փառք Աստծո, կորուստներ չենք ունեցել»։

 

 

 

 

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global