Ուկրաինան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի կառավարությունը ծրագրում է ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ «տևական զինված ագրեսիայի պատճառով»: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է Ուկրաինայի կառավարության կայքում:
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ մեկ ամսվա ընթացքում կառավարությունը պետք է մշակի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քննարկմանը ներկայացնի նոր տնտեսական սահմանափակումներ այն ընկերությունների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին հումք տրամադրելու հետ:
Ուկրաինական իշխանությունները ծրագրում են պատժամիջոցներ սահմանել 3 տարով: Նշվում է, որ պատժամիջոցները կգործեն և՛ Ռուսաստանում, և՛ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկում և Լուգանսկում գրանցված ընկերությունների նկատմամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



