Մեծամորում հարսանյաց հանդիսության ժամանակ 28-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել
SOCIETY
Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մեծամորի բնակիչ, 28-ամյա երիտասարդին բերման ենթարկեց բաժին։ Նրա մոտ հայտնաբերվեց գործարանային համարով գազային ատրճանակ, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



