Նոր նշանակումներ ոստիկանությունում
POLITICSՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրամաններ է ստորագրել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար է նշանակվել Հարություն Հարությունյանը։
Սարգսյանի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքում ստեղծվել է ճանապարհային ոստիկանության նոր դասակ և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար է նշանակվել Լյուդվիգ Ղանդիլյանը։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով Վրույր Գաբրիելյանը, որը մինչեւ այդ աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար և օրեր առաջ էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



