Շղթայական ավտովթար Չարենցի փողոցում. տուժածներ չկան
SOCIETYԴեկտեմբերի 16-ին, ժամը 14։15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Peugeot Dieppe» (վարորդ՝ Հակոբ Ս., 1996 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Վ., 2001 թ.), «Toyota Land Cruiser TXL» և «Suzuki Fx4» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։
Փրկարարները հոսանքազրկել են «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենան։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



