ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Երևանի քաղաքապետ է ընտրվել Կարեն Կարապետյանը
SOCIETYՏՈՆԵՐ
Բելառուս՝ Բելառուսական կինոյի օր, Բութան՝ Բութանի ազգային օր, Կուբա՝ Սուրբ Լազարի օր, Ռուսաստան՝ Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի պետական գործադիր ծառայության աշխատողների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1920- ՀԽՍՀ հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվել են։
1922– ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի Մելինե Համամջյանը:
1929- պետականացվել է Էջմիածնի Մատենադարանը։
1974– վախճանվել է քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուն:
1991-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռումինիայի հետ:
2001-Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը փոխանցվել է արգենտինական «Aeropuertos Argentina» ընկերությանը:
2010- Երևանի ավագանին մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրել «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանին:
2015-հայ-ադրբեջանական շփման գծում գիշերը ադրբեջանցիների կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որը ձախողվել է, իսկ արդյունքում Ադրբեջանը ծանր կորուստներ է կրել:
ԱՇԽԱՐՀ
1273– վախճանվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան Ջալալ Ադդին Ռումին:
1525 -վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովանի Պերլուիջի Պալեստրինան:
1770 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր է Լյուդվիգ վան Բեթհովենը:
1778 - ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Հեմֆրի Դևին:
1797 -ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ինքնաինդուկցիայի երևույթի հայտնագործող Ջոզեֆ Հենրին:
1837 -Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում խոշոր հրդեհ է բռնկվել:
1857 -վախճանվել է անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Բոֆարտը, որը մշակել է քամու ուժգնության որոշման 12 բալանոց սանդղակը:
1887 - ծնվել է չեխ նկարիչ և գրող Յոզեֆ Լադան:
1903– Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ են բարձրացել:
1907– վախճանվել է անգլիացի ճանաչված ֆիզիկոս Թոմսոն Վիլ յամ Կելվինը:
1926 – ԽՍՀՄ-ում առաջին անգամ անցկացվել է մարդահամար:
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սիրտ ծոցում տեղի է ունեցել առաջին ծովամարտը Ֆիլիպ Վիանի գլխավորած անգլիական և Անժելո Նիկանոյի ղեկավարած իտալական նավատորմերի միջև:
1973 -ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել Հռոմի օդանավակայանում, որի արդյունքում ահաբեկիչները ոչնչացրել են Boeing 707 օդանավը, ապա, գրավելով գերմանական Boeing 737 ինքնաթիռը, թռել Քուվեյթ, որտեղ էլ բաց են թողել պատանդներին: Զոհվել է 34 մարդ:
1989– «FOX» հեռուստաընկերության կողմից առաջին անգամ ցուցադրվել է «Սիմփսոններ» մուլտֆիլմը:
1993 -կազմավորվել է Major League Soccer-ը (MLS), որը ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան է:
1998– ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսել են «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:
1999– Կարիբյան ծովի ափին տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում զոհվել է 10 000-ից 30 000 մարդ:
2011 -վախճանվել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) ղեկավար Կիմ Չեն Իրը:
Կամո Խաչիկյան



