Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն
SOCIETY
Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ Այս մասին տեղեկանում ենք ենք «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ մինչեւ դեկտեմբերի 20-ը եթե որոշակի պրովոկացիաներ լինեն, կամ ուժ գործադրեն, ապա ջերմուկցիները մենակ չեն:
«Պետք է շատ արագ մոբիլիզացիա անել եւ լիքը կանանցով ու երեխաներով լինել պոստերում, ու առանց բռնության կանգնել մինչեւ 2.5-3 ժամում բոլոր տեղերից կհասնենք ու կկանգնենք ձեր կողքին»,- ասաց նա:
Նշենք, որ հանդիպում- քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



