Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


«Զագսով բաժանվեցինք, զագսով էլ կրկին ամուսնացանք». Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի նոր ֆոտոշարք…

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը սպասում են իրենց երկրորդ երեխային: Փոքրիկի ծննդին ընդառաջ դերասաններն ու իրենց 6-ամյա դուստրը՝ Ռուզաննան, լուսանկարվել են Tert.am Life-ի ֆոտոշարքում:

 

Լուսանկարահանման ընթացքում ամենաակտիվը ընտանիքի փոքրիկ անդամն էր, վերջինս մայրիկի լայն ժպիտի պատճառն էր, քանի որ ամբողջ ընթացքում հիշեցնում էր իր մասին՝  հարվածելով  մայրիկի փորիկին: Սրան մեծ ոգևորությամբ էր արձագանքում ավագ քույրիկը, անընդհատ գրկում էր մայրիկին և զրուցում եղբոր հետ:)

 

Ավելի վաղ դերասանուհին Tert.am Life-ին պատմել էր գեղեցիկ կարգավիճակի մասին: Այս անգամ Լուսինի հետ զրուցել ենք հարաբերությունների, անցյալում մնացած դժվարությունների, խանդի և ամուսնալուծությունից հետո կրկին «զագս»-ով ամուսնանալու մասին:

 

 

Վերջինի մասին դերասանուհին ծիծաղելով խոսեց՝ նշելով, որ թուղթն իրենց հարաբերություններում դերակատարում չունի. «Մեր բաժանությունը եղել էր «զագս»-ով: Հիմա «զագս»-ով կրկին ամուսնացած ենք, որովհետև մեր երկրորդ բալիկը ևս պետք է Վահագի ազգանունը կրի: Այլ դեպքում այդ թուղթը ոչինչ չի փոխում, ինչպես չփոխեց այն ժամանակ, երբ որոշեցինք միանալ»:

 

Հարաբերությունների դժվար ընթացքի մասին հիշելով՝ Լուսինն ասաց, որ իրենք աշխատում են չհիշել այդ դրվագը, դա թողել են անցյալում:

 

«Ոչ միայն մեր հարաբերություններում, առհասարակ, սպին բորբոքվում է, երբ նույն սխալը կրկնում են, անգամ, եթե ներել ու անցել ես առաջ: Հիմա մենք չենք ուզում հիշել այդ ամենը, որովհետև տհաճ, վատ զգացողություններ ենք ունեցել: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, շուտով կծնվի մեր երկրորդ բալիկը: Հարգանքը, սերն ու անձնական հարաբերությունները փիլիսոփայություն չեն, այլ ամենօրյա աշխատանք: Մեր հարաբերություններում նախկինում շատ էր ռոմանտիկան, ինչի արդյունքում դժվարության բախվելիս թողնում, հեռանում ես, որովհետև պատրաստ չես դրան: Հիմա մենք ավելի հասուն ենք: Հիմա շատ դեպքերում իրար հասկանում ենք, իսկ նախկինում կհեռանայինք, մեծ պատերազմ դուրս կգար: Լինում են խնդիրներ, բայց դա չի բերում բաժանության, անհամեմատ ավելի հանգիստ ենք, հարցերին ծայրահեղ չենք արձագանքում:  Այն ժամանակ էլ էինք հասուն՝ մեզ ոչ ոք չի ծանոթացրել, ստիպելով չենք ամուսնացել, հակառակը՝ պայքարել ենք մեր ամուսնության համար, արդյունքում ունենք մեր տունը, մեր ընտանիքը: Ուղղակի պետք է թեթև ապրել, իրար սիրել, հարգել, հաշվի նստել իրար հետ և ամեն ինչ հրաշալի կլինի»,-ասաց դերասանուհին: 

 

 

Ավելի վաղ Լուսինն ասել էր, որ դժվարությունները հաղթահարելուց հետո իրենք ունեն ավելին, քան մինչև այդ. «Երբ կարողանում ես դժվարությունների ժամանակ սերն ու հարգանքը պահել նույն  մակարդակի, նշանակում է՝ հասուն ես, այդպիսին է քո վերաբերմունքը հարաբերությունների հանդեպ: Հասուն մարդիկ են կարողանում խնդիրներն ու ռոմանտիզմը պահել մի մակարդակի՝ առաջինի պատճառով չկորցնելով երկրորդը»:

 

Դերասանուհին կարևորեց հարաբերություններում որևէ բան սովորական չդարձնելու գործոնը: նա շեշտեց, որ ռոմանտիզմը պետք է լինի զույգի առօրյայում՝ անկախ հանգամանքներից ու տարիներից. «Մտածում եմ՝ դրսում ինչպե՞ս են կարողանում մինչև խոր ծերություն ապրել սիրահարված, իրար ձեռք բռնել: Կարծում եմ՝ դա հնարավոր է, պարզապես հայերիս մեջ մի փոքր այլ կերպ է ընկալվում, մարդկանց թվում է, թե քառասունից հետո պետք է դառնան ավանդական կին ու տղամարդ, որոնք ապրում եմ մի տան մեջ: Սա ինձ համար անհասկանալի է, կարելի է մինչև մահ ապրել սիրահարված: Սա ամենօրյա աշխատանք է պահանջում՝ փոխադաձ հարգանք, հաշվի նստելու սովորություն: Բարդ է, բայց եթե ուզում ես ընտանեկան լավ կյանք ունենալ, պետք է անես: Լինում են դեպքեր, երբ կենցաղը խանգարում է, բայց երբ ունեք ձգտում, կենցաղը չի կարող մտնել հարաբերություններ: Երբեմն տարեցները սիրահարվածներին ասում են՝ դե սկիզբն է, անցնելու է: Ինձ թվում է՝ դա թույլ մարդկանց համար է ասված, դա չպետք է անցնի ու ավելին՝ պետք է հասկանանք, որ ամոթ չէ, երբ մարդը հավասարաչափ ռոմանտիկ է և՛ 18, և՛ 58 տարկանում: Միշտ էլ կարելի է ապրել սիրելու երջանկությունը»:

 

 

Երկրորդ բալիկի ծնունդը, ըստ Լուսինի, իրենց հարաբերություններին նոր գույն կհաղորդի. «Երկրորդ բալիկն էլ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները, նրա ծննդով մեր երջանկությունն ավելի շատ կլինի: Ցավալի է, երբ մարդիկ երեխա ունեն և բաժանվում են, սակայն զույգին միացնողը միայն երեխան չպետք է լինի. սխալ է անտանելի ձևով ապրել, անգամ երբ երեք կամ չորս երեխա ունեք»:

 

Երկու դերասանի միասնությունն ունի իր բացասական ու դրական կողմերը. «Ինչպես մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր ասում, դերասանի նյարդերը պետք է բաց լինեն, այսինքն՝ կաշին պետք է բաց լինի, որպեսզի ամեն ինչ զգա: Կան հարցեր, որոնց թե՛ ես, թե՛ Վահագը շատ սուր ենք արձագանքում, կարող ենք ավելի էմոցիոնալ լինել, միաժամանակ, հետաքրքիր է: Երբ երկուսս էլ նկարահանման ընթացքի մեջ ենք լինում, տանն իրար խորհուրդներ ենք տալիս, մասնագիտական քննարկումներ ունենում: Սա շատ հետաքրքիր էտապ է»:

 

Դեռ տարիներ առաջ դերասանուհին պատմել էր, որ առաջարկներն ընդունել-չընդունելու հարցում սահմանափակված էր, երբ ամուսինը ծառայում էր բանակում: Լուսինի խոսքով՝ այն ժամանակ դրան նորմալ էր վերաբերում՝ չնայած կարիերայի համար կարևոր առաջարկներ է բաց թողել: 

 

«Տարինների ընթացքում Վահագը շատ է փոխվել: Երբ նա բանակում էր, շատ առաջարկներից եմ հրաժարվել: Չնայած այն ժամանակ նեղվում էի, ինչ-որ տեղ դա նորմալ էի համարում, մտածում էի՝ բանակում է, հեռու է, ավելի սթրեսային է, թեև անհանգստանում էի, որ հնարավոր է միշտ այդպես լինի: Հիմա նման նդիր չունենք, պարզապես կան հարցեր, որոնք քննարկում ենք: Հիմա խանդի պատճառով բոլոր նախագծերը չեմ մերժում, մերժելը կապված է նաև որակի հետ, կան նախագծեր, որոնք ես ուղղակի չեմ կարողանում նայել: Կարծում եմ՝ մինչև օրս մասնակցել եմ աշխատված, որակյալ նախագծերում, այդ թվում՝ Ելենա Արշակյանի «Պատվից առավել» սերիալը, որտեղ իմ խաղացել եմ հինգ սերիայում, սակայն բավականութուն եմ ստացել աշխատանքից»:

 

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders