Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան
SOCIETYԴեկտեմբերի 12-ին, ժամը 21:34-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող գազալցակայանում կայանած ավտոմեքենայում, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է գազալցակայանի տարածքում կայանած «Samand» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



