ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ
POLITICSՄոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը, կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների և նոր մրցումների կանոնադրությունների քննարկմանը, ինչպես նաև խաղերի համակազմակերպիչ պետությունների զինված ուժերի խորհրդատվությանը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



