Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից. Վարդենիսի ԲԿ-ում մահացած երեխայի մոր վիճակը կայուն ծանր է
SOCIETYՎարդենիս ԲԿ-ում մահացած պտղի դեպքի առնչությամբ Առողջապահության նախարարությունը երեխայի ծնողների հետ կապ չի հաստատել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց մահացած երեխայի հայրը՝ Հրայր Խուրշուդյանը։
Նա ասաց, որ ծննդկանի՝ 32-ամյա Ինետա Գալստյանի վիճակը «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները գնահատում են կայուն ծանր։
«Բժիշկներն ասում են՝ արյան տոկոսները ցածր է, երիկամներում խնդիր է առաջացել։ Համեմատած երեկվա, այսօր կնոջս վիճակի դրական փոփոխություն կա։ Որ կնոջս առողջություն լինի, ես ոչ մի իրավապահ մարմնի չեմ դիմի, միայն կինս առողջանա՝ 3 երեխաս չմնան առանց մայր։ Դեռ որեւէ մեկի քրեական պատասխանատվության ենթարկելու մասին չեմ մտածում։ Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից»,- ասաց Հրայր Խուրշուդյանը։
- Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքից
- 8 տարի ցանկացել եմ տղա ունենալ. ծնողները պտղի մահվան համար մեղադրում են բժիշկներին
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



