Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող խնդիրների մասին

SOCIETY

Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով (հայտարարությամբ) ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Ելութի տեքստը՝ ստորև։

 «​Սույն հայտարարության շրջանակում կանդրադառնանք դատական համակարգին վերաբերող հետևյալ հարցերին՝ (1) դատական համակարգի անկախություն (հատուկ անդրադարձ կատարելով նաև հակակոռուպցիոն հաստատություններին և ընթացակարգերին), (2) Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն, (3) Սահմանադրական դատարանի գործունեություն։

Առաջին, Դատական համակարգի անկախությունը։

​2015 թվականի Համընդհանուր պարբերական դիտարկման մի շարք երկրներ (այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Չեխիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Շվեդիա) գործադիր և դատական իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության ամրապնդման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Հայաստանին։
2015 թվականի Սահմանադրական բարեփոխումներն արմատական փոփոխություններ կատարվեցին այս ուղղությամբ՝ կենտրոնանալով դատական համակարգի գործառնական, կառուցվածքային և սոցիալական անկախության վրա։ Ուժեղացվեց դատական համակարգի ինքնակառավարումը և ընդլայնվեց նոր մարմնի՝ Բարձրագույն Դատական Խորհրդի լիազորությունները դատավորների նշանակման, առաջխաղացման, լիազորությունների դադարեցման, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հարցերում: Այս փոփոխություններն իրացվեցին նաև սահմանադրական օրենքների միջոցով:
Չնայած իրավական փոփոխություններին, դատական համակարգի գործունեությունը խոցելի է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ «հեռախոսային արդարադատության» պրակտիկայով (https://www.youtube.com/watch…), գործադիր իշխանության կողմից դատավորների նկատմամբ բացահայտ սպառնալիքներ ու ազդեցություններ, խտրական ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, դատական համակարգի կառավարումը թույլ է, ինչը կապված է սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունների, ոչ բավարար աշխատուժի, դատավորների գերծանրաբեռնվածության, դատական համակարգի անձնակազմի անպատրաստվածության, էլեկտրոնային գործիքակազմի սահմանափակ կիրառման և ոչ բավարար ֆինանսավորման տրամադրման հետ։ Դատական իշխանությանը վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակված չեն ապացույցների վրա հիմնված քաղաքականության սկզբունքներին համապատասխան: Իրավական և դատական բարեփոխումների նոր ռազմավարությունը չունի հստակ նպատակներ, համարժեք և բավարար գործողություններ, ինչպես նաև չափելի արդյունքներ։
​Կառավարությունը և Խորհրդարանը, որոնք ներկայացնում են իշխող «Իմ Քայլը» դաշինքը, հսկայական ռեսուրսներ են գործադրում դատական իշխանությանը «ենթարկեցնելու» համար: Այսպես,

 ​(Ա) 2019թ․ մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնացել է դատական համակարգին և կիրառել հարկադրված հրաժարականների ինստիտուտը։

​(Բ) 2019թ․ մայիսի 20-ին, վարչապետը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ելքերն ու մուտքերը։ Այս նպատակով օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Մոտ 1100 քաղաքացիներ, այդ թվում՝ Խորհրդարանի գործող անդամներ, պետական պաշտոնյաներ, քաղաքացիական ծառայողներ, արգելափակել ենդատարանների մուտքերը։ Վարչապետն անձամբ այցեյել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իր իսկ օրինակով խրախուսելով համախոհներին։ Ոստիկանների կողմից ցուցաբերվել է անգործություն։ Դատական շենքի ֆիզիկական հասանելիությունը մերժվել է դատարան դիմած քաղաքացիներին, փաստաբաններին և ամենակարևորը՝ դատավորներին։ Այն դատավորները,ովքեր փորձել են մուտք գործել դատարանի շենք, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնությունների: Թեև դատավորներն ու փաստաբանները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, քրեական գործերի հարուցումը մերժվել է։

​(Գ) Հատուկ քննչական ծառայությունը շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է քննչական և այլ գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ: Օրենքի կոպիտ խախտումներով խուզարկվել է 2019թ․ մայիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Խուզարկությունն իրականացվել է 2018 թվականի աշնանը հարուցված քրեական գործի հիման վրա՝ կապված պաշտոնեական կեղծիքի՝ կեղծ արձանագրությունների կազմման հետ, որը, սակայն, փետրվարին մերժվել է Գլխավոր դատախազության կողմից։ Պարզվել է, որ Գլխավոր դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և դատավորի դեմ քրեական հետապնդում է սկսել դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո։

​(Դ) Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում՝ վերջինիս վերապահելով դատավորների նկատմամբ վեթինգի իրականցումը։ Միևնույն ժամանակ, զգալիորեն նվազեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության մակարդակը։ 2019թ․ սեպտեմբեր ամսին, Ազգային Ժողովը վերացրեց Հանձնաժողովի անդամների թափանցիկ և օբյեկտիվ նշանակումը, ինչպես նաև մեղմացրեց անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները՝ անտեսելով Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Ջակարտայի հայտարարության, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի և ԳՐԵԿՈ-ի առաջարկները։

​Առաջարկներ.
​1. Հարուցել քրեական գործեր` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր 2019թ․ մայիսի 20-ին կանխել են դատավորների, ծառայողներին, դատավարության կողմերի մուտքըդատարաններ: Հատուկ ուշադրություն դարձնել պետական պաշտոնյաներին և ծառայողներին:

​2. Օբյեկտիվորեն և համակողմանիորեն քննելարդարադատության իրականացմանը խոչընդոտելու բոլոր դեպքերը (ներառյալ Սահմանադրական արդարադատությանը)։

​3. Ձեռնարկել միջոցներ բոլոր դատավորների հեղինակությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ բացառելով ընտրողական արդարադատության իրականացումը:

​4. Անհապաղ վերանայել Հանձնաժողովի ընտրության ընթացակարգը՝ ներկայացնելով անդամների բաց, մրցակցային, թափանցիկ և օբյեկտիվ ընտրություն՝ զերծ քաղաքական միջամտությունից, և հնարավորինս սեղմ ժամկետներում ձևավորելմիջազգային չափորոշիչներին համապատասխանող Հանձնաժողով։

Երկրորդ, Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն։

​Գերմանիայի կողմից ներկայացվել է առաջարկ Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելության մասին (120.46)։ ՀՀ Կառավարությունը ընդունել է հանձնարարականը՝ նշելով «2006 թվականին Հայաստանը ներկայացրել է բաց հրավերներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին։ Ըստ այդմ, ցանկացած Հատուկ Զեկուցող կարող է այցելել Հայաստան»։
​Չնայած Հայաստանի դատական համակարգի աննախադեպ զարգացումներին և միջազգային հանրության կողմից ներկայացված քննադատական արձագանքին, Հատուկ Զեկուցողի որևէ այցելություն չի իրականացվել։ «Իրավական ուղի» ՀԿ-ն հիշեցրել է այցելության կատարման միջազգային հանձնարարականի մասին՝ տեղեկացնելով նաև ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

​Առաջարկ. անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան։

Երրորդ, Սահմանադրական դատարանի գործունեությունը։

​Նախորդ դիտարկմանը Սահմանադրական դատարանի անկախությունն ու պատշաճ գործունեությունն ապահովելու համար հատուկ առաջարկ չի արվել, թեև Սահմանադրական դատարանը Հայաստանի դատական համակարգի մաս է։ Թավշյա հեղափոխությունից հետո սկսվեց բաց քաղաքական բախում մի կողմից Խորհրդարանի և Կառավարության, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև, ինչը խաթարում է օրենքի գերակայությունը և սպառնում է Սահմանադրական դատարանի պատշաճ գործունեությանը:
​Նպատակ ունենալով համալրել հեղափոխությունից հետո առկա Սահմանադրական դատարանի դատավորի միակ թափուր պաշտոնը՝ ՀՀ Նախագահը, իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո, ընթացակարգային կանոնների խախտմամբ առաջադրեց իշխանության համախոհ Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով ընտրվեց Խորհրդարանի կողմից։ Սակայն վերջինս երդմնակալության ժամանակ իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Իշխող կուսակցությունը խրախուսեց այս հայտարարությունը և հորդորեց ՍԴ գործող նախագահին և մնացյալ 6 անդամներին լքել իրենց պաշտոնները։ Ուղղորդված անձինք՝ բաղկացած 20 հոգուց, հավաքվեցին ՍԴ-ի առջև՝ հարձակումներ գործելով նաև դատավորների վրա։ Այս հարձակումները մնացին անպատիժ։
​Վենետիկի հանձնաժողովը կոշտ կերպովարձագանքել է այս ինքնահռչակմանը՝ նշելով հետևյալը՝ «Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։
​Այնուհետև, դատավորի մասնագիտական արժանապատվությունը անտեսելով՝Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ՍԴ դատավորների վաղաժամ հրաժարականին: Այս նախաձեռնությամբ առաջարկվեց գործարք՝ վաղաժամհրաժարականի դիմաց պահպանել դատավորի աշխատավարձը մինչև 70 տարեկան լրանալը, այնուհետև՝ կենսաթոշակը: Այլ կերպ՝ դատավորներին առաջարկվեց կաշառք հարկատուների գումաներիհաշվին՝ հրաժարական ներկայացնելու ազատ կամքը խեղաթյուրելու համար՝ հօգուտ կուսակցական շահերի։
​2019թ․ սեպտեմբեր ամսին, իշխող քաղաքական խմբակցությունը նախաձեռնեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Հիմնական ընդդիմադիր խմբակցությունը Խորհրդարանում ձեռնպահ մնաց քվեարկությունից: Միևնույն ժամանակ, իշխող քաղաքական կուսակցության ականավոր գործիչներ հանդես եկան հանրային սպառնալիքներով, ինչպիսիք են՝ «Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»։
​2019թ․ սեպտեմբեր 4-ին, Խորհրդարանի անդամ Արման Բաբաջանյանը, ով լքել էր Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը, մի խումբ անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց, որում նշեց, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը զավթել է Դատարանի լիազորությունը։ 2019թ․ հոկտեմբերի 17-ին, հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական դրդապատճառներով հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով:
​2019թ․ հոկտեմբերի 29-ին, Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը մեղմացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունը վերահաստատելու համար (https://www.venice.coe.int/webforms/events/?id=2837)։
​Ներկայումս Կառավարությունը պլանավորում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի հետ միավորելու պատրվակով Սահմանադրական դատարանը «գրավելու» նպատակով:

​Առաջարկներ
​1. Հարգել Սահմանադրական դատարանի դերն ու իրավունքները և վերահաստատել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը։

​2. Հարգել Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը և դադարեցնել դատարանի ներկա օրինական կազմը քաղաքական մեծամասնության ազդեցության ներքո գտնվող անձանցով փոխարինելու բոլոր փորձերը:

​3. Օրենսդրորեն ամրագրել Նախագահի կամ կառավարության կողմից թեկնածուների առաջադրման համար արդար, թափանցիկ և մրցութային ընթացակարգերով ընտրության պահանջ (ՄԻԵԴ դատավորների ընտրության ընթացակարգին համանման) և ապահովել այդ դրույթների կենսագործումը:

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California