Yerevan, 29.September.2026,
00
:
00
BREAKING


Պատ­մա­կան աղ­բյուր­նե­րը խո­սում են պարս­կա­կան ծագ­ման մա­սին. ի վեր­ջո, պետք է գնալ գի­տա­կան, այլ ոչ թե քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հով

INTERNATIONAL NEWS

russian.eurasianet.org-ն «Ղարաբաղում մզկիթի վերականգնումը թեժ վեճերի առիթ է դարձել» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում վերականգնել են 19րդ դարի մզկիթը, սակայն դա ոգևորություն չի առաջացրել ո՛չ հայերի և ո՛չ էլ ադրբեջանցիների շրջանում: Գոհար տիկնոջ Վերին մզկիթը կառուցվել է Շուշիում 1880-ական թվականներին: 

Երբ 20-րդ դարի սկզբին այդ տարածքը խորհրդայնացվել է, մզկիթը վերածվել է թանգարանի: 1990-ականների սկզբին հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմի ընթացքում մզկիթը վնասվել է, այնուհետև անտեր մնացել, քանի որ բոլոր մահմեդականները լքել են քաղաքը:

 Հինգ տարվա ընթացքում այդ ոչ մեծ մզկիթը ամբողջությամբ վերականգնվել է, և հոկտեմբերին տեղի է ունեցել բացման պաշտոնական արարողությունը: «IDeA» հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը Eurasianet.org-ի հետ զրույցում ասել է, որ մզկիթը «Շուշիի բազմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մասն է», և դրա վերականգնումը «ուղղված է քաղաքի պատմական և ճարտարապետական ժառանգության պահպանմանը և ամրապնդմանը»: 

Նշենք, որ «IDeA» հիմնադրամն է ֆինանսավորել մզկիթի վերականգնման ծրագիրը: Այս կերպ ղարաբաղյան իշխանությունները հույս ունեն զբոսաշրջիկներին բերել Շուշի: 

Արցախի մշակույթի նախարարության զբոսաշրջության և պատմական հուշարձանների պահպանության բաժնի պետ Արտակ Գրիգորյանն էլ Eurasianet.org-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ նշել է, որ «իհարկե, մզկիթի վերականգնումը կհանգեցնի զբոսաշրջության աճի, ընդ որում, ոչ միայն մուսուլմանների, այլ նաև այլ կրոնների և ոչ հավատացյալ զբոսաշրջիկների առումով, քանի որ ճարտարապետության տեսակետից այն շատ գեղեցիկ շինություն է»: 

Բայց Ղարաբաղում մզկիթի վերականգնումը զգայուն խնդիր է: Այդ տարածքը Ադրբեջանի հետ պատերազմից հետո ամբողջությամբ բնակեցված է քրիստոնյա հայերի կողմից: 

Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս, իսկ Բաքվի կառավարությունը վճռականորեն հայտարարում է, որ ինքը կրկին վերահսկելու է այդ տարածքը կա՛մ խաղաղ բանակցությունների արդյունքում, կա՛մ էլ ուժի գործադրմամբ: Ղարաբաղի բնակիչները իրական սպառնալիք են տեսնում Ադրբեջանից: 

«IDeA» հիմնադրամը 2017 թվականին ծրագրի իրականացման մասին զեկույցում նշել է, որ «նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունքը ... հիմնականում գալիս է այն մարդկանց կողմից, որոնք մզկիթը կապում են Ադրբեջանի հետ և որոնք կարծում են, որ ներկայումս ներդրումների համար կան առավել առաջնահերթ ոլորտներ»: 

Գրիգորյանը «հիմնականում դրական» է որակում մզկիթի վերականգնման վերաբերյալ տեղի բնակիչների ներկայիս վերաբերմունքը: 

Ըստ նրա, սկզբում որոշ բնակիչներ դեմ են եղել, քանի որ կարծել են, թե նախագիծը ֆինանսավորվում է կառավարության կողմից, բայց իմանալով, որ աշխատանքները կատարվում են մասնավոր դոնորների հաշվին, փոխել են վերաբերմունքը: 

Այնուամենայնիվ, երբ Eurasianet.org- ի թղթակիցը այցելել է Շուշի և խոսել տեղի բնակիչների հետ, պարզվել է, որ, այնուամենայնիվ, կարծիքները տարբերվում են, և իրականում առկա է որոշակի հակասական վերաբերմունք մուսուլմանական պատմական վայրերի նկատմամբ: 

Մզկիթի կառուցման ժամանակ Շուշիի բնակչությունը եղել է խառը՝ եղել են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ: 20-րդ դարի սկզբին այդտեղ և ընդհանրապես Կովկասում երկու ազգերի միջև բախումներ են սկսվել: 1920 թվականին Ադրբեջանի զինված ուժերը հայ բնակչության ջարդեր են իրականացրել, և նրանց թիվը Շուշիում համարյա հասցվել է զրոյի: 

Ինչպես նշվում է քաղաքի պատմական թանգարանի ցուցանակում, «ջնջվել է քաղաքի հարուստ հայկական կերպարը և իսպառ կորսվել է բազմամշակութային գոյակցության հնարավորությունը»: 

Այսօր այն, ինչ կարելի է կոչել Շուշիի ադրբեջանական կերպար, ևս մեծամասամբ անհետացել է, բացառությամբ մի քանի հուշարձանների, որոնց մեծ մասը անխնամ է, և որոնք սովորաբար ներկայացվում են որպես քաղաքի իրական բնութագրի երկրորդական տարրեր: 

Զբոսաշրջային ցուցանակում ասվում է, որ «ներկայումս Շուշիում մահմեդականներ չկան, բայց կան մուսուլմանական ավանդական ճարտարապետության հիանալի օրինակներ, որոնք ներդաշնակորեն համակցվում են Շուշիի հայկական ճարտարապետության հետ»: 

Հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտում մշակութային ժառանգության օբյեկտները հիմնական «մարտադաշտերից» են, և երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հակառակ կողմի պատմական վայրերը անտեսելու, աղավաղելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեջ: 

Ղարաբաղի պաշտոնյաները, օգտագործելով մզկիթի վերակառուցումը, հայտարարել են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, իրենք փայփայում և պահպանում են մյուս կողմի պատմական հուշարձանները: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մզկիթի բացման կապակցությամբ Twitter- ի իր էջում գրել է, որ «Արցախում տեղի է ունեցել հանդուրժողականության կարևոր քայլ »: 

Բայց այն փաստը, որ վերակառուցման նախագծում մզկիթը նշված է որպես «պարսկական», դժգոհություն է առաջացրել ադրբեջանցիների շրջանում, քանի որ նրանք դա համարում են իրենց ժառանգության մի մասը: 

Ըստ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հայտարարության, մզկիթի վերաբացումը Շուշիում, որին ադրբեջանցիները անվանում են «Շուշա», նպատակ ունի ջնջել պատմությունը, և «հայ զավթիչները, փոխելով այդ մարգարիտի ճարտարապետական որակը, այն ներկայացնում են որպես «պարսկական» մզկիթ»: 

19-րդ դարի Կովկասի պատմության համատեքստում «պարսկական» և «ադրբեջանական» հասկացությունների հիմնարար տարանջատումը անախրոնիզմ է: Այն ժամանակ այդտեղ ապրող մուսուլմանների ազգային ինքնությունը շատ տարասեռ է եղել: 

Մարդկանց, որոնք այդ օրերին աղոթել են մզկիթում, կարելի էր տարբեր կերպ անվանել` «ադրբեջանցի», «թուրք» կամ «թաթար» և այլն: 

Ոչ պաշտոնական պայմաններում նրանք խոսել են թյուրքական լեզվախմբի լեզվով, որը շատ ընդհանրություններ ունի ժամանակակից ադրբեջաներենի հետ, բայց պաշտոնական իրավիճակներում կամ գրականության մեջ օգտագործվել է պարսկերենը: 

Ըստ Արցախի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Գրիգորյանի, մզկիթը որպես «պարսկական» սահմանելու որոշումը կայացրել են վերակառուցմամբ զբաղվող իրանցի ճարտարապետները: Ըստ նրա, «պատմական աղբյուրները խոսում են այդ մզկիթի պարսկական ծագման մասին. ի վերջո, պետք է գնալ գիտական, այլ ոչ թե քաղաքական ճանապարհով»:

Կամո Խաչիկյան

A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Competition