Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները բերման են ենթարկվել
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07։00-ին, Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած 48-ամյա վարորդը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ երեւանցի 48-ամյա տղամարդը Եղվարդի խճուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա հայտնել է, որ Բագրատունյաց փողոցում ինքն է իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի ենթարկել։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննությունն իրականացնող մարմնին։ Քննությունը շարունակվում է:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



