Ռուսաստանում փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաքում տղամարդը հայտնվել է տան պատի մեջ և խցանվել: Ինչպես ներկայացնում է life.ru-ն, նա 10-րդ հարկում է գտնվել, երբ կոշիկները գցել է օդափոխության անցքը: Նա փորձել է դուրս բերել կոշիկները, սակայն ինքն էլ ընկել է նույն փոսը:
Փրկարար ծառայությունից հայտնել են, որ տղամարդը 28 մետր գլխով ցած է սահել՝ հասնելով առաջին հարկ: Պատի այն կողմից հնչող օգնության կանչը լսել են տան բնակիչները, որոնք էլ փրկարարների են կանչել: Մասնագետները ստիպված են եղել քանդել պատը, որպեսզի դուրս բերեն դժբախտ պատահարից տուժածին:
Բարեբախտաբար, տղամարդը կոտրվածքներ չի ստացել: Նշվում է, որ անցքը գնալով նեղանում է, ինչն էլ կանխել է վերջինիս արագ անկումը, բացի այդ, հարվածը մեղմացրել են ձմեռային բրդյա կոշիկները: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



