Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ
POLITICSԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրանում է ԱԱԾ և ՀՖՖ նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի 40-ամյակը, որի առթիվ նրան շնորհավորական ուղերձ է հղել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Նախագահը Վանեցյանի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Սիրելի ընկերնե՛ր ... Այսօր մեր ԵՂԲՈՐ՝ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձն է: Չնայած իր երիտասարդ տարիքին Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «Գեներալի» կոչում: Նա 2018 թ-ից գլխավորել է Հայաստանի հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը: Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծարգո բարեկամն է, և նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:
Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ» :

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



