Գառնիի բնակիչներից մեկի տանը թմրանյութ է հայտնաբերվել
SOCIETYԴեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում եւ օգտագործում:
Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակիչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե եւ պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչն ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի չորացված զանգված է, ինքն է իրենց տան այգում ցանել եւ աճեցրել՝ անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well




