Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Մարգարիտն իր «չեմպիոնությունը» զիջեց միայն ադամանդին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարգարիտները մեր նախնիների առաջին թանկարժեք զարդերն են եղել: Առաջին անգամ մարգարիտները գտնվել են նախամարդկանց կողմից որսորդությամբ ու հավաքչարարությամբ զբաղվելու ժամանակ: 

Իհարկե, նրանք հազիվ թե գուշակեին, որ մարդկության ողջ պատմության ընթացքում այս բնական գնդիկները կարող են «նվաճել» մարդկանց իրենց արտասովոր գեղեցկությամբ: 

Մարգարիտների առաջացման պատճառները պարուրված են եղել գաղտնիքներով ու լեգենդներով: 

Որոշ հին ազգեր հավատում էին, որ դա ջրի մեջ սառած լուսնի լույսն է, իսկ մյուսները հավատում էին, որ դա ծովային ջրահարսերի արցունքն է կամ էլ կայծակի սառեցված լույսը կակղամորթի աչքերում: 

Մարգարիտը եզակի է նրանով, որ միակ թանկարժեք քարն է, որը չի պահանջում հղկում, և զարդագործությունում օգտագործվել է իր բնական տեսքով: 

Մինչև մեր օրերն են հասել իրական փաստեր այն մասին, որ դեռևս մ.թ.ա. 2300 թվականին հին շումերները գիտեին մարգարիտների մասին և դրանք կոչում էին «ձկան աչք»: 

Հնագույն չինացիների մատենագրություններում կան հղումներ, որ նույն շումերների ժամանակաշրջանում ապրած չինացիները մարգարիտներն օգտագործում էին որպես նվեր իրենց կառավարիչներին: Ընդ որում, Չինաստանից է եկել զարդագործությունում մարգարիտի տեսքով այլ թանկարժեք քարերի հղկումը:

 Երկար ժամանակ, մինչև XV դարը, մարգարիտները համարվում էին ամենաարժեքավոր քարերը: Նրանք կորցրին իրենց «չեմպիոնությունը» միայն այն բանից հետո, երբ մարդիկ սովորեցին ալմաստը հղկել և ադամանդ ստանալ: 

Այնուամենայնիվ, մարգարիտների հանրաճանաչությունը դրանից չնվազեց: Օրինակ, 16-րդ դարում կանանց զգեստները և գլխարկները զարդարելու համար օգտագործվում էին փոքր մարգարիտներ: 

Ռուսաստանում մարգարիտների պատմությունը սկսվում է X դարում: Այստեղ նա բարեհաճորեն է ընդունվել, և երկար դարեր ցանկալի է եղել աշխարհիկ կանանց ու հոգևորականների համար, որոնք դրանցով զարդարում էին իրենց հագուստը և ամենօրյա օգտագործման այլ իրերը: Եկեղեցին ևս դրականորեն է արձագանքել այս թանկարժեք քարին: 

Դրանով զարդարված էին խաչերը, գավազանները, հագուստը, սրբապատկերները, Աստվածաշնչի ծածկոցները և բազմաթիվ եկեղեցական այլ իրեր: Մարգարիտները մեծ պահանջարկ են ունեցել նաև կանանց մենաստաններում: Մենաստանի կանայք չէին կարող պատկերացնել իրենց ստեղծած ձեռագործներն առանց այդ գեղեցիկ քարի: Նրանք նաև իրենց զգեստներն էին զարդարում մարգարիտներով: 

Դա է պատճառը, որ մարգարիտները կոչվում են նաև «Քրիստոսի հարսների քարեր»: Ռուսաստանում հատուկ արժեք ուներ «նոր տարվա մարգարիտ» տեսակը, որը արտահանում էին երկրի հյուսիս-արևմուտքում: 

Հյուսիսամերիկյան հնդկացիներին ևս հայտնի էին մարգարիտները: Նրանք «ամերիկյան» մարգարիտը գտնում էին գետերում, և դրանք օգտագործվում էին հնդկուհիների կողմից որպես զարդեր: Առավել հանրահայտ են հարավային տաք երկրների ծանծաղուտային ջրերից արդյունահանված «ծովային» մարգարիտները: 

Սրանց լավագույն նմուշները հայտնաբերվում են Պոլոնեզիայի ափերին և Պարսից ծոցում: Այդ տեղերից արդյունահանվող մարգարիտները ամենաթանկն էին և ունեին «օրիենտալ» կամ «արևել յան» անվանումը: 

Այս տեսակի մարգարիտը սուզորդների կողմից հավաքվում էր կակղամորթների մարմիններից: 

Միայն անցած դարի սկզբներին են Ճապոնիայում հայտնաբերել մարգարիտների արհեստական աճեցման մեթոդը: 

Արհեստական մարգարիտը գրեթե նույնությամբ մոտ է բնական մարգարիտի հիմնական հատկություններին` փայլին և ձևին: 

Ներկայումս հիմնականում չինացիներն ու ավստրալացիներն են իրականացնում արհեստական մարգարիտների արդյունաբերական մասշտաբներով ստացում: 

Ընդ որում, արդեն իսկ մարգարիտի համաշխարհային շուկայում նման արտադրանքի մասնաբաժինը հասնում է վաճառքի 90% -ին:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards