Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են
SOCIETYԱյսօր «Հրապարակ» թերթը գրել էր, թե Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին դիմավորել է Արտյոմ Կանեւսկոյը՝ Արթուր Հարությունյանը։
Ըստ թերթի՝ պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում եւ քննարկել հետագա անելիքները։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «գողականների» մասին հայտնի օրենքը, որի հետ ժամանած գողականները որոշել են սինխրոնիզացնել նաեւ իրենց օրենքները։
ԼՈՒՐԵՐ.com-ն այդ շրջանակներում գտնվող մարդկանցից մեկից փորձեց պարզել, արդյոք ճիշտ են այդ լուրերը, սակայն մեզ տեղեկացրին, որ օրենքով գողեր չեն ժամանել Հայաստան, այստեղ «սխոդկա» նախատեսված չէ, հետևաբար, սուտ են նաև տեղեկությունները, թե նրանց դիմավորել է Արտյոմ Կանեւսկոյը:
Ավելին, մեզ տեղեկացրին նաև, որ Հայաստանում մոտ ժամանակներում անգամ նախատեսված չէ նման հանդիպում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



