Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում

ANALYSIS

Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին շրջանում ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում։ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելեց տարածաշրջան և հանդիպումներ ունեցավ նախ Երևանում, ապա Բաքվում։ 

Տպավորություն էր, որ Լավրովը Երևան և Բաքու է այցելում արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ Բրատիսլավայում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ 

Բաքվում Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 3-ի ասուլիսի ժամանակ Մամեդյարովը նշեց, որ մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը և հատուկ ընդգծեց, թե հույս ունի, որ Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ առարկայական բանակցությունների նոր փուլ կբացեն։ 

Բանակցային գործընթացի նկատմամբ որոշակի յուրահատուկ շեշտադրումներ նկատվեցին նաև Լավրովի այն հայտարարությունում, թե իրենք կցանկանային ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախարարների մասնակցությամբ, սակայն եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չլինի, այնուամենայնիվ, երեք համանախագահներն իրենց դիրքորոշումը թղթի վրա կարտահայտեն։ 

Պատահական չէ, որ սրան զուգահեռ ռուսական մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ քննարկել է «փոքր քայլերով» Հայաստանի ու Ադրբեջանի մերձեցման Ռուսաստանի պլանը, որի շրջանակներում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել լրագրողների փոխայց, սակայն արդեն քննարկվում է նաև հասարակական և մշակութային գործիչների, խորհրդարանականների փոխայցերի հնարավորությունը, ինչպես նաև ձերբակալված անձանց փոխանակությունը։

Պետք է նկատել, որ Բրատիսլավայի հանդիպումից առաջ մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: 

«Կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում, նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասված է փաստաթղթում: 

Վերլուծաբանների կողմից այս փաստաթղթի հրապարակումը գնահատվեց, որ ադրբեջանական կողմը բանակցություններից առաջ կոշտացնում է իր դիրքորոշումը։ 

Եվ դրանով էր պայմանավորված, որ Բրատիսլավայի հանդիպումը որոշակի մտահոգությունների տեղիք էր տալիս։ 

Եվ Բրատիսլավայում ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տևեց մոտ 3 ու կես ժամ, սակայն ԱԳՆ տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ուղղակի տեղի է ունեցել քննարկում և որևէ բովանդակային պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ուղղակի կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները, կամ, ինչպես հետո ՀՀ ԱԳ նախարարը նշեց, եղել են կոնսուլտացիաներ։ 

Հետաքրքրական է, որ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող զարգացումները պրոյեկտվում են նաև Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի շուրջ։ 

Եվ հանրության մոտ մտահոգություններ կան, թե երկրորդ և երրորդ նախագահների շուրջ ընթացող պրոցեսները կապված են նշված խնդրի հետ։ 

Միևնույն ժամանակ բազմաթիվ քաղաքագետների կողմից առաջ է քաշվում այն մոտեցումը, որ Ղարաբաղյան հարցում անհրաժեշտ է ապահովել հասարակության համախմբվածության անհրաժեշտությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation