Հրդեհները շարունակում են լուրջ վնասներ հասցնել Լոռի մարզի անտառներին (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOՎերջին օրերին խոշոր հրդեհներ են բռնկվել Լոռիի մարզի Վահագնաձոր գյուղի մոտակա անտառներում:
Ինչպես հայտնում էNEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հրդեհի առաջին ահազանգը ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն ստացվել է շաբաթ օրը: Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, մարզային փրկարական վարչության դիսպետչերական կետում հրդեհի ահազանգն ստացվել է ժամը 12:44-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին: Այրվել է շուրջ 30 հա բուսածածակ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են հրշեջներն ու անտառտնտեսության աշխատակիցները:
Հրդեհները սակայն նշված տարածքում շարունակվել են, որոնց մի մասն ինքնամարվել են, մի մասն էլ վերահսկվել է անտառտնտեսության աշխատակիցների եւ հրշեջների կողմից:
Հարկ է նկատել, որ թեեւ հիմնականում անտառում այրվել է չոր խոտածածակ տարածքները, սակայն ամբողջությամբ չորացել են նաեւ մատղաշ ծառերն ու թփերը, կենդանիների բները: Լոռիի մեր թղթակիցը փորձել է հասնել հրդեհի մոտ, սակայն տեղանքի դժվարանցանելիության պատճառով դա նրան չի հաջողվել, նա նկարել է արդեն իսկ այրված տարածքները: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նշված տեղանքում այրվել է շուրջ 50 հա անտառածածակ տարածք:
Նյութի աղբյուրը՝ lorinews.com




















































