Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ են նշա­նա­կում աշ­խա­տա­ժա­մա­նա­կի նոր­մալ և առա­վե­լա­գույն տև­ո­ղու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկ ներ էլ ավե լի են շփոթեցն ո ւ մ նրանց: 

Օրաթերթը, համագործակցելով իրավաբանների հետ, հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: 

Հարց.- Հաճախ եմ հանդիպում աշխատաժամանակի նորմալ և առավելագույն տևողություն հասկացություններին: Հետաքրքիր կլինի իմանալ՝ ի՞նչ են նշանակում դրանք (Կարեն Ահարոնյան): 

Հարցին պատասխանում է իրավաբան Անի Ճաղարյանը: 

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ: 

Աշխատաժամանակի առավելագույն տևողության սահմանումը նպատակ ունի յուրաքանչյուր աշխատողի համար ապահովել աշխատանքի արդարացի պայմաններ:

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական քառասուն ժամը: Որպես ընդհանուր կանոն, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է, որ օրական աշխատաժամանակը չի կարող ութ ժամից ավելի լինել: 

Սա համարվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն: Իսկ որքա՞ն է աշխատաժամանակի առավելագույն տևողությունը: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական տասներկու ժամը (հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` քառասունութ ժամը: Սա վերաբերում է նաև տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությանը: 

Տարբեր ոլորտներում աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական քսանչորս ժամ: 

Այս աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող քառասունութ ժամից ավելի լինել: 

Միևնույն ժամանակ, աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը նրանց համար չի կարող քսանչորս ժամից պակաս լինել: Որոշ աշխատողների համար կարող է սահմանվել կրճատ աշխատաժամանակ: 

Այդ աշխատողներն են՝

 

1) մինչև յոթ տարեկան երեխաները՝ օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ,

2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաները՝ օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ, 

3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաները՝ օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ, 

4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողները` շաբաթական մինչև 24 ժամ, 

5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանները` շաբաթական մինչև 36 ժամ, 

6) այն աշխատողները, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ: 

Կարող է նաև ոչ լրիվ աշխատաժամանակ սահմանվել այն աշխատողի համար, ով ունի առողջական խնդիրներ, հղի է, իր խնամքի տակ ունի մինչև մեկ տարեկան երեխա, հաշմանդամ է կամ իրականացնում է ընտանիքի հիվանդ անդամի խնամք: 

Ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել նաև աշխատողի և գործատուի համաձայնությամբ ցանկացած դեպքում:

 

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder