Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Պատ­րաստ են հրա­հան­գել ուժ կի­րա­ռել ժո­ղովր­դի նկատ­մամբ

ANALYSIS

2018 թվականի գարնանը, երբ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Գյումրիից քայլելով հասան Երևան և ակցիաների շարք սկսեցին, Նիկոլ Փաշինյանը կոչեր էր անում` դիմել խաղաղ անհնազանդության գործողությունների՝ փակել փողոցները, շրջափակել պետական հիմնարկները, այդ թվում՝ Ազգային ժողովի շենքը, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան մուտք գործել օրենսդիր մարմնի շենք: 

Շարժման անդամների կողմից տեղի ունեցավ ներխուժում նույնիսկ պետական պահպանության ներքո գտնվող Հանրային ռադիոյի շենք: 

Եվ այդպիսի գործելակերպի միջոցով է, որ իմքայլականները իշխանության եկան, սակայն դրանից հետո էլ նման գործողությունները շարունակվեցին: Փաշինյանի կոչով քաղաքացիները ԱԺ-ի շենքը կրկին շրջափակեցին 2018 թվականի հոկտեմբերին, երբ, ըստ վերջինիս, ԱԺ-ում հակահեղափոխության սցենար էր մշակվում: 

Արդյունքում Ազգային ժողովի շենքի մուտքերը ամբողջությամբ փակվեցին, և, բնականաբար, իրավապահները որևէ քայլ չարեցին ճանապարհը բացելու համար: 

Նման հրահանգ չկար ու չէր կարող լինել. անօրինականություն կատարողներն արդեն այդ պահի իշխանություններն էին: 

Բայց սա առաջին ու վերջին դեպքը չեղավ, երբ իշխանության կոչով պետական հիմնարկներ էին շրջափակվում, այսինքն՝ իշխանության մակարդակով հակաօրինական քայլեր էին արվում: Արդեն 2019 թվականի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները վաղ առավոտից շրջափակեցին Երևանի բոլոր դատարանները։ 

Աշխատակիցները, դատավորները, փաստաբաններն այդպես էլ չկարողացան դատարանների դռներից ներս մտնել։ 

Այս դեպքում արդեն գործ ունենք դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումների և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու պրոցեսի հետ, սակայն, բնականաբար, իրավապահներին էլի հրահանգված էր չմիջամտել: 

Դեռ մի բան էլ վարչապետ Փաշինյանը անձամբ այցելում էր դատարանների շենքերն արգելափակած քաղաքացիներին և ոգևորում նրանց՝ դատական համակարգի բարեփոխման մասին խոստումներով:

Այսպիսի քաղաքական գործունեության հետագիծ ունենալու պարագայում թվում էր, թե իշխանությունները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն նաև այն ակցիաների նկատմամբ, որոնց նախաձեռնողներն իրենք չեն, սակայն այդ սպասումներն ուղղակի սին դուրս եկան, իշխանություններն ավելի կոշտ և բիրտ դիրքորոշում որդեգրեցին ընդդիմադիրների և իրենց քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների կողմից բողոքի ակցիաներ կազմակերպելու հարցում: 

Հատկապես ուշադրության արժանի է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդ ՀՅԴ-ականների նկատմամբ իշխանությունների մոտեցումը: ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները հայտարարել էին, որ գալու են նախարարություն՝ հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանի հետ, մինչդեռ նախարարը չեկավ հանդիպման, որից հետո երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու բողոքի ակցիան սկսեցին իրականացնել նախարարության մուտքի դիմաց, սակայն ոստիկանները ուժով հեռացրեցին ՀՅԴ երիտասարդներին ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտից։ 

Երիտասարդները փորձեցին նաև փակել Վազգեն Սարգսյան փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե դրանով խախտվում են այլոց իրավունքները, և արդյունքում մի քանի երիտասարդ բերման ենթարկվեց:

 Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը բիրտ ուժ է կիրառում բողոքող քաղաքացիների նկատմամբ: Չենք առանձնացնում ոստիկանությանը, քանզի այն ռազմական կառույց է, ուստի և հրաման կատարող: Ոստիկանը միշտ էլ «մերն է»: 

Հարցն այն է, թե ինչ հրաման են ստանում ուղիղ վերադասից՝ վարչապետից:

 Հիշենք, թեկուզ, ապօրինի կառույցներից «օպերայի հրապարակի ազատագրման» օպերացիան, կույրերի միավորման հետ կապված քաշքշուկը, հրապարակում՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիաների ժամանակ քանիցս տեղի ունեցած միջադեպերը: 

Այս ամենը, առավել ևս՝ ՀՅԴ-ի հետ կապված միջադեպը, ցույց տվեցին, որ իշխանությունները պատրաստ չեն երկխոսության և անհրաժեշտության դեպքում կարող են հրահանգել ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց համարում են ժողովրդի իշխանություն: 

Իսկ այն խոսքերը, թե կհեռանանք, երբ ժողովուրդը պահանջի, ակնհայտ կեղծ են. այսօրվա իշխանությունը ավելի դաժան ուժ կկիրառի, եթե նույնիսկ ողջ ժողովուրդը իրենց դեմ դուրս գա փողոցները: 

Մյուս կողմից էլ հերթական անգամ ակներև դարձան իշխանության կողմից կիրառվող երկակի ստանդարտները (սա արդեն չի զարմացնում, քանզի գործելաոճ է դարձել).

 եթե որևէ գործողության նախաձեռնողն իրենք են, ապա այդ ակցիաները լիովին օրենքի շրջանակներում են, թեպետ իրականում ակնհայտորեն օրենքի սահմաններից դուրս են, բայց երբ իրենց դեմ են ուղղված այդ քայլերը՝ անկախ դրանց բնույթից, ապա անպայման հակաօրինական են:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation