Yerevan, 04.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի՞ն է մանուշակագույն մազերով հայուհին իր «անիմե» կերպարից դուրս

LIFE

Blognews.am-ը գրում է.

Սերինեին գիտեն շատերը, նրան ճանաչում են փողոցում, հաճախ մոտենում են, գրկախառնվում, բայց ոչ միշտ է այսպես եղել. անցյալում եղել են անգամ դեպքեր, որ Սերինեին սպառնացել են: BlogNews.am-ը լուսանկարել է այս հայուհուն ու մի փոքր էլ իմպրովիզ է արել, թե ինչպիսի տեսք կունենար Սերինեն, եթե լիներ սևահեր և իր ներկայիս կերպարից դուրս: 

- Գիտեմ, որ բազմիցս խոսել ես քո կերպարի մասին, բայց մի անգամ էլ ասա՝ ինչո՞ւ որոշեցիր բոլորից տարբերվել և հենց այս կերպ։  

- Առաջ ես շատ սովորական աղջիկ էի և շատ բարդույթներ ունեի թե՛ մարդկանց հետ շփվելու, թե՛ հագնվելու հարցում, անգամ չգիտեի` ինչ եմ ուզում դառնալ ապագայում: Ինձ համար անիմե հերոսները միշտ էլ ունեցել են իդեալական գեղեցկություն, բայց երբ սկսեցի ավելի շատ նայել ճապոնական ֆիլմեր, սկսեցի սիրել ամեն ինչ այդ ֆիլմերում, այդ թվում՝ երաժշտությունը: Երբ փորձեցի նմանվել այդ հերոսներին, դեռ սովորում էի դպրոցում և չէի կարող մազերս ներկել կամ էլ դիմահարդարված գնալ դպրոց, բայց սկսեցի ոճային փոփոխությունների ենթարկել ինձ, օրինակ՝ նախկինում միշտ տաբատներով էի և չէի հագնում կիսաշրջազգեստներ, իսկ երբ հագա, բոլորի մոտ շոկ էր: Այդ օրվանից սկսվեցին փոփոխությունները, ես սովոր չէի, որ բոլորը պետք է ինձ նայեն, այդ ժամանակ եթե մեկը մյուսներից տարբերվում էր, նշանակում է՝ էմո էր, բայց հիմա դա փոխվել է:

- Հասարակությունն ինչպե՞ս էր քեզ ընդունում առաջ և ինչպե՞ս է քեզ նայում հիմա։

- Առաջ շատ վատ բաներ էին կատարվում ինձ հետ, լինում էին դեպքեր, երբ մեքենայից իջնում էին և ուժով ստիպում էին նստել մեքենա կամ դանակով էին փորձում ինձ սպառնալ, բայց դա մնացել է անցյալում: Ես իրականում չգիտեմ նման վերաբերմունքի պատճառները, երևի ես այդ մարդկանց համար աննորմալ էի, բայց իմ կարծիքով նրանց արարքն ավելի վատ էր։ Հիմա, բարեբախտաբար, չեն լինում այդպիսի դեպքեր: Ես ոճիս պատճառով շատ խնդիրներ ունեի դպրոցում, տնօրենը միշտ զայրանում էր: Դպրոցն ավարտելուց հետո ներկեցի մազերս, իհարկե՝ որոշ հատված, և այդ ժամանակ իմ կյանքում շատ վատ էր ամեն ինչ, անգամ եղել է, որ մի քանի ամիս տանից դուրս չեմ եկել, քանի որ վախենում էի հասարակությունից։ Հետո հասկացա, որ չպետք է վախենամ և չեմ թողնի, որ ինչ-որ մեկն ինձանից ուժեղ գտնվի: Տանից դուրս եկա ականջակալներով և աշխատում էի չլսել կողքից` ինչ են խոսում։ Եղել են դեպքեր, երբ եկել են, մազերս քաշել են կամ էլ ինձ գրկել են: Ինձ հիմնականում տիկնիկ են ասում, բայց իրականում դա ինձ դուր չի գալիս, քանի որ ես տիկնիկի չեմ ուզում նմանվել և անգամ չեմ հասկանում այն աղջիկներին, ովքեր ուզում են տիկնիկի նմանվել:

- Ինչպիսի՞ն է այն Սերինեն, որ չունի վարդագույն մազեր, որ չի շպարվում, ինչպես անիմեները և չի փորձում տարբերվել ուրիշներից:

- Մի դեպք պատմեմ. երբ ես փոքր էի, միշտ ցանկանում էի ինքս ինձ տեսնել քսան տարեկանում, պատկերացնում էի, որ կլինեմ տնտեսագետ և ավելի դասական տեսք կունենամ, բայց չէի մտածում, որ այսպիսի տեսք կունենամ: Վերջերս իմ օրագիրն էի կարդում, որ փոքր տարիքում էի գրել, այդ ժամանակ ապրում էինք Պարսկաստանում, և ես միայն երազում էի Հայաստան գալու մասին: Երբ եկանք Հայաստան, դասընկերներս ինձ սկսեցին պարսիկ անվանել, միանգամից հիասթափվեցի Հայաստանից և ամեն օր լացելով գալիս էի տուն: Ես փոքր տարիքից շփվող չեմ եղել, դպրոցում նույնիսկ գիտեին, թե ես համր եմ, տանն էլ ամբողջ օրը սենյակում փակվում էի և իմ ստեղծած տիկնիկներով էի խաղում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ես սիրում եմ ճապոներեն լեզուն, և արդեն երկու տարի է՝ սովորում եմ այն, անգամ աշակերտներ ունեմ:

- Ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց քո կերպարանափոխությունը։

- Սկզբում մայրիկիս համար մեծ շոկ էր, իսկ հիմա դուր գալիս է իմ ոճը, բայց նա վախենում էր, որ դրսում ինձ կնեղացնեն: Հիմա արդեն ընտանիքս սովորել է իմ կերպարին, նրանք պարզապես հասկացան, որ այսպես ես ինձ ավելի լավ և երջանիկ եմ զգում: Ես վատ բան չեմ անում, որ իմ ծնողները դեմ լինեն, ավելի լավ է՝ թող մտածեն այն երեխաների ծնողները, ովքեր 13-14 տարեկանից սկսում են ծխել, փաբեր հաճախել, խաբել իրենց ծնողներին, դա ինձ համար անընդունելի է: Եթե անգամ խանութ եմ գնում, իմ ծնողն իմանում է դրա մասին, իմ մայրն արժանի չէ, որ ես նրան խաբեմ, դրա համար իմ ծնողները վստահում են ինձ:

- Քեզ տեսնողների արձագանքը բավականին բացասական է, արդյոք լինո՞ւմ են մարդիկ, ովքեր խուսափում են քեզ հետ շփվել։

- Նկատել եմ, որ մարդիկ կան, որ երբ տեսնում են քեզ, այնքան բարի են ժպտում, և երբ տեսնում եմ այդ մարդկանց, հասկանում եմ, որ այս ամենն իզուր չէ: Կան մարդիկ, ովքեր ինձ հավանում են և այդքան էլ չարացած չեն իմ հանդեպ, կան մարդիկ էլ, որ իմ նկարները սկսում են քննարկել, վատաբանել, բայց լինում են նաև այնպիսինները, ովքեր ինձ պաշտպանում են այնպես, կարծես իմ հարազատը լինեն:

- Քո ընկերներն է՞լ են կերպարով քեզ նման, թե՞ ոչ։

- Ես ունեմ երեք մոտիկ ընկերներ, ում հետ ընկերություն եմ անում արդեն տասը տարի, առաջ ես նրանց նման էի, բայց երբ սկսեցի տարբերվել, նրանք ամեն ինչ արեցին, որ ինձ դարձնեին նախկին Սերինեն, նրանց դուր չէր գալիս իմ ոճը: Իմ կյանքը, սակայն, ես եմ տնօրինում, վերջերս էլ ճապոնական մի ֆիլմ նայեցի, որտեղ ասվում էր՝ «եղիր վարորդը քո կյանքի, ոչ թե ուղևորը»։ Այս բառերի մեջ խորը իմաստ կա, ես էլ աշխատում եմ այդպես վարվել: Գիտեք` ես էլ շատ բան չեմ հավանում իմ ընկերների մեջ, օրինակ՝ նրանք սիրում են ակումբներում պարել, իսկ ես՝ ոչ, բայց հանուն նրանց եմ գնում: Յուրաքանչյուր մարդ ազատ է սիրելու, երազելու, ապրելու այնպես, ինչպես ուզում է:

- Կներես, իհարկե, բայց սովորաբար ճնշվածությունից, նեղվածությունից և հալածանքներից մարդիկ կամ փակվում են իրենց մեջ, կամ էլ ավելի ծայրահեղ քայլերի են դիմում:

- Կարծում եմ` այդպիսի մարդ չկա, որ սթրեսի մեջ չլինի, մի հաղորդում էի նայում, որտեղ հոգեբանն ասում էր, որ յուրաքանչյուր մարդ էլ ինչ-որ մի պահ մտածում է ինքնասպանության մասին։ Իհարկե, ինձ մոտ էլ եղել է, որ հուսահատվել եմ, հիասթափվել, մտածել դրա մասին, բայց հետո հասկացել եմ, որ այդքան հիմար չեմ, որ ինքնասպանություն գործեմ:

- Իսկ մտածո՞ւմ ես նոր կերպարանափոխության և ոճի մասին։

- Նույն հարցը վերջերս նաև ծանոթներիցս մեկն էլ տվեց։ Չէ, չեմ մտածում, քանի որ իմ կերպարն ինձ դուր է գալիս: Մազերիս գույնը, իհարկե, հաճախ եմ փոխում, հագուստներս էլ եմ ես կարում, իսկ որոշ զարդեր պատվիրում եմ: Չեմ ուզում հիմա փոխվել, եթե փոխվեմ, դա կլինի մոտ տասը տարի հետո, երբ արդեն շատ հասուն լինեմ: Կարծում եմ` կգա մի փուլ, մի տարիք, որ ես ուրիշ կլինեմ:  

- Քեզ ի՞նչ տղաներ են դուր գալիս, պարտադի՞ր է, որ քո ոճում և կերպարում լինեն։

- Անկեղծ ասած` ես այդքան իմ արտաքինին ուշադրություն չեմ դարձնում, ինձ շատ են հանդիպել տղաներ, որ փորձել են ինձ հետ շփվել միայն նրա համար, որ ասեն, թե իմ ընկերներն են եղել: Ասեմ, որ ես պատրաստվում եմ ամուսնանալ և բնակվել Ճապոնիայում, ամուսնության օրը և ժամկետը դեռ չգիտեմ, բայց շուտով կնշանադրվեմ: Կասեմ, որ սիրելիիս հետ ծանոթացել եմ սրճարանում:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney