Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի կանանց են անտեսում Կենդանակերպի տարբեր նշանների պատկանող տղամարդիկ

LIFE

Past.am

Խոյ

 

Խոյը կանանց հարցում ամենաընտրողական մոտեցում ցուցաբերող տղամարդկանցից է։ Նա շատ ուժեղ ու տղամարդկային վառ հատկանիշներ ունեցող մարդ է և իր կողքին չի կարող հանդուրժել ֆեմինիստուհու, ինչպես նաև մի տիկնոջ, ով չափազանց ջանադրաբար կպաշտպանի իր դիրքորոշումը` չհամաձայնելով սիրելի տղամարդու հետ։ Անընդհատ վեճերն արագ Խոյ տղամարդուն կհանգեցնեն այն մտքին, որ իրեն ուրիշ կին է պետք։

 

Միևնույն ժամանակ՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն իր կողքին կցանկանա տեսնել ակտիվ և ինքնաբավ կնոջ։ Սառը, անհաղորդ ու անտարբեր կնոջ հետ Խոյն անելիք չունի։

 

Ցուլ

 

Ցուլերն իրենց բնույթով տնակյաց ու ընտանիքասեր տղամարդիկ են, ովքեր չեն սիրում, երբ իրենց կյանքում փոփոխություններ են տեղի ունենում և առհասարակ գերադասում են հանգիստ ընտանեկան կյանքը։ Բնականաբար, էքսցենտրիկ և անհավասարակշիռ կնոջ հետ նրանք երկար չեն ձգի։ Ինչպիսի զգացմունքներ էլ որ լինեն, Ցուլը չի ապրի հիստերիկ անձնավորության հետ։

 

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հարմար չեն նաև թեթևամիտ կանայք, ովքեր շարունակ կորչում են տնից, չեն կարողանում ու չեն ցանկանում տանը կարգուկանոն հաստատել։ Անտնտեսվարությունը խաչ է քաշում Ցուլի հետ զույգ կազմելու հնարավորության վրա, իսկ եթե կինը միևնույն ժամանակ՝ նաև չի կարողանում գումար խնայել, նա անգամ մտերիմ ծանոթագրություն չի կարող հաստատել այդ տղամարդու հետ։

 

Երկվորյակներ

 

Կոնտակտային և շփվող Երկվորյակներն իրենց կողքին երազում են տեսնել նույնպիսի երկրորդ կես, ով կյանքին թեթևությամբ կվերաբերվի։ Հումորի զգացումից զուրկ, դեպրեսիվ ու լացկան կնոջ հետ Երկվորյակ տղամարդը հաստատ կիսելու ճանապարհ չունի։ Եթե կինը շփվող չէ, եթե նա ողջ գիշեր ի վիճակի չէ խոսել իր սիրելի Երկվորյակի հետ աշխարհում ամեն ինչի մասին, երկար նրանք միասին չեն կարող լինել։ Երկվորյակ տղամարդը պարզապես կհիասթափվի նրանից։

 

Առհասարակ այս տղամարդու ընտրության միակ չափանիշը հետևյալն է. կնոջ հետ ձանձրալի չպետք է լինի։ Եթե կինը չի համապատասխանում տվյալ պահանջին, եթե նրա մոտ բացակայում է արկածախնդրությունը, ու առհասարակ նա ծանր անձնավորություն է, թող ավելի լավ է իր համար նույնպիսի դեպրեսիվ զուգընկեր գտնի։

 

Խեցգետին

 

Խեցգետիններն իրենց հոգում շատ նուրբ ու զգայուն տղամարդիկ են, որոնց բավականին հեշտ է նեղացնելը։ Դրա համար նրանք պետք է հեռու մնան եսասեր ու կոպիտ կանանցից, այնպիսի կանանցից, որոնք սովոր միայն պահանջել` փոխարենը ոչինչ չտալով։ Եթե Խեցգետնի երկրորդ կեսը չի սիրում քնքշություն, սառն է քնքշանքի ու համբույրների նկատմամբ, իսկ ինքն էլ չի ձգտում ցուցադրել իր նրբությունը, ուրեմն այդ տղամարդն իր համար այլ կին կգտնի։

 

Տղամարդ Խեցգետինն ինքն էլ ցանկանում է հոգ տանել իր կնոջ մասին, քանի որ այդպիսի կնոջ կողքին նա իրեն իսկական տղամարդ է զգում։ Բնականաբար, իր տղամարդուն ճնշել ձգտող անկախ կնոջը Խեցգետին տղամարդը նույն պահին կհեռացնի իր կյանքից։

 

Առյուծ

 

Կրակի տարերքի այս ներկայացուցիչներն իրենց համար բոլոր իմաստներով էտալոնային կին են փնտրում։ Դրա համար էլ Առյուծներն իրենց կողքին չեն հանդուրժի անխնամ ու թափթփված կնոջ, ումից շքեղություն ու էլեգանտություն չի ծորում։ Եթե Առյուծի կյանքի ուղեկիցն իրեն հասարակության մեջ պահել չգիտի, եթե նա անկիրթ է ու իրեն գռեհիկ է պահում, նա տեղ չունի այդպիսի տղամարդու կողքին։

 

Առյուծը կխուսափի այն կանանցից, ովքեր ճաշակ չունեն, իրեն չեն խնամում, չեն կարողանում պատրաստել և ունակ չեն տանը կարգուկանոն հաստատել։ Այս տղամարդկանց համար ծայրահեղ կարևոր է իր կնոջով հպարտանալը, նրան փառքի պատվանդանին դնելը, և եթե այդ պատվանդանին տվյալ կինն արժանի չէ, չի արժանանա նաև Առյուծի կողքին տեղ զբաղեցնելու պատվին։

 

Կույս

 

Պեդանտ ու նրբանկատ Կույս տղամարդիկ իրենց կողքին չեն հանդուրժի շփերթ կնոջ, մի կնոջ, ով շատ հանգիստ կհանդուրժի տանը տիրող քաոսը, ով իր սիրած տղամարդու համար կերակուր չի պատրաստի ու իր արտաքին տեսքին պատշաճ ուշադրություն չի դարձնի։

 

Գործնական Կույսերը հարաբերություններ չեն կառուցի այն կանանց հետ, ովքեր ի վիճակի չեն վերահսկել ընտանեկան բյուջեն, նրանց հետ, ովքեր չգիտեն փողի արժեքը ու պատրաստ են իրենց վրա աստղաբաշխական գումարներ ծախսել։

 

Եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչը չի կարողանում գումար վաստակել, եթե նա ի վիճակի չէ ապահովել ինքն իրեն, ուրեմն տղամարդ Կույսը նրա հետ ներդաշնակ ընտանիք չի կառուցի։

 

 

Շարունակությունը՝ այստեղ

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank