Սիմեոնե. Գրիզմանի ցուցանիշներն ամեն ինչ ասում են նրա մասին
SPORTՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին:
«Գրիզմանը հրաշալի ֆուտբոլիստ է: Նրա ցուցանիշներն ամեն ինչ ասում են նրա մասին: Չեմ ցանկանում մեկնաբանել նրա մրցելույթները, քանի որ նա այլ թիմի ֆուտբոլիստ է»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Անտոնի Գրիզմանն «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



