Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


«Ինձ 25-26 տարեկան եմ զգում»․ Ռոզի Ավետիսովայի ամանորյա ֆոտոշարքն ու փիլիսոփայական վերաբերմունքն իր մեծանալուն

LIFE

 

Ռոզի Ավետիսովան ամանորյա տրամադրությամբ նոր ֆոտոշարք ունի։ Դերասանուհու կյանքում ևս նոր տարի է սկսվել․ օրերս նա նշել է 32-ամյակը։  Ռոզին Tert.am Life-ին է տրամադրել իր ֆոտոշարքն և խոսել տարիքի, մեծանալու ու Ամանորին ամենասպասված հրաշքի մասին։

 

 

 

Իրեն զգացողությունների մարդ համարող դերասանուհին ասաց, որ իրեն այնքան էլ հետաքրքիր չէ, թե անձնագրում կամ օրացույցին ինչ թիվ է, նա կարևորում է այն, ինչ իսկապես զգում է։

 

«Մեծանալու հետ կապված, երբեմն, անգամ հաճելի անհանգստություն եմ ունենում։  Ինձ համար յուրաքանչյուր տարեթիվ նոր բանի սկիզբ է։ Ինքս ինձ չեմ համոզում այդպես մտածել, իսկապես այդպես եմ զգում,- ասաց Ռոզին ու ժպիտով նկատեց,- Ես ինձ 25-26 տարեկան եմ զգում։ Ամեն տարվա հետ նոր զգացողություններ ու բացահայտումներ եմ ունենում և ամեն ինչ իսկապես նոր է լինում։ Չեմ մտածում, որ նախորդ տարին մեռնում է կամ այն, ինչ արել եմ անցած տարվա հետ գնում է, ինձ տրամադրում եմ, որ նոր ձեռքբերումներ են լինելու»։

 

 

 

 

Ռոզիի խոսքով՝ ցանկություններ ու երազանքներ շատ ունի, երբեք թույլ չի տալիս, որ նպատակների ցանկը նվազի: Ըստ դերասանուհու՝ կատարված ամեն ցանկությանը հաջորդում է նորը։ «Երազելու, ինչ-որ նոր ձեռքբերում ունենալու, ցանկանալու ընթացքը, կարծում եմ, չի դադարում, քանի դեռ մենք ապրում ենք։ Եթե փորձեմ տոկոսային հարբերությամբ ասել, 96% իրագործած ցանկություն ունեմ, անկատար է մնացել 4%-ը, ինչը, կարծում եմ, քիչ է։ Չկատարված ցանկություններիս մեջ շատ անձնական բաներ են,-ասաց Ռոզին ու ժպիտով հավելեց,- Ամեն տարի Ամանորին՝ կեսգիշերի զանգերից հետո, երազանքներ եմ պահում, մինչև հիմա Ձմեռ պապիկից գոհ եմ»։

 

Քանի որ դերասանուհու տարեդարձը աշնան վերջին է, երբ արդեն զգացվում է ձմռան շունչը, Ռոզին մեծ ցանկություն ունի տարեդարձը տոնել ծովում․ «Քանի որ արդեն դեպի ձմեռ ենք գնում, տարեդարձս նշելու մի ցանկալի տարբերակ կա: Ուզում եմ օրս անցկացնել ծովում՝ լողազգեստով։ Հուսամ՝ կկարողանամ իրագործել ցանկությունս: Առհասարակ, տարեդարձս հիմնականում ընկերներիս հետ եմ նշում: Մի շատ հետաքրքիր բան կա, գրեթե, միշտ նույն մարդիկ են լինում ծնունդիս, բայց ամեն տարի կարծես նոր լինի՝ չի կրկնվում, չի դառնում ձանձրալի։ Ինձ շրջապատող մարդիկ միշտ շատ հոգատար են իմ հանդեպ, սակայն տարեդարձիս օրը, ամեն դեպքում, հաճելի զգացողություններ եմ ունենում, որովհետև արժանանում եմ յուրահատուկ ուշադրության»։  

 

Ռոզիի ֆոտոշարքն ընթերցողներին փոխանցում է  ամանորյա տրամադրություն, չնայած դերասանուհու մոտ տոնական շունչը սկսվում է միայն դեկտեմբերի 31-ին: «Ամանորի տրամադրության մեջ լիարժեք մտնում եմ դեկտեմբերի 31-ին, հատկապես, երբ սկսում եմ ընկերներիս, ընտանիքիս համար նվերներ ընտրել։ Այս տոնի ամենասիրելի հատվածը կեսգիշերն է, իսկ ավանդական ընթացքն ինձ համար ամենաձանձրալի մասն է։ Ամանորի գիշերն ինձ համար, ինչպես մանկության  տարիներին, այնպես էլ հիմա, հեքիաթային է։ Ամեն տարի այդ տոնն ընտանիքիս հետ եմ նշում, դա ավանդույթ է և չի փոխվում։ Կեսգիշերն ընտանիքիս հետ դիմավորելուց հետո  գնում եմ ընկերներիս շնորհավորելու։ Շատ գեղեցիկ մաս է նաև կեսգիշերին նվերներով փոխանակվելը»,- եզրափակեց նա։

 

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network