Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Ալեն Սիմոնյանն առաջարկում է պատասխանատվություն սահմանել արմատից հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքի համար

SOCIETY

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջակում է վարչական պատասխանատվություն սահմանել բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողի կողմից ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքի համար։

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողի կողմից ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,-նշված է առաջարկվող փոփոխության մեջ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայիս նորմատիվ իրավական դաշտը չի կարգավորում արմատից որեւէ կերպ հատված ծառերի վաճառքի սահմանափակում․  «Բուսական աշխարհը ինքնին պաշտպանված է օրենքով, սակայն ապօրինի հատված ծառերն ինքնըստինքյան հայտնվում են շուկայում:  Բացի այդ, ներկայիս կարգավորմամբ բացակայում են օրենսդրական խոչընդոտները ապօրինի հատված եղեւնի եւ սոճիների վաճառքի վերաբերյալ: Ռիսկային է թույլատրել հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, քանի որ մեծ է հավանականությունը ապօրինի հատումների: Առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կարգավորող օրենքում թույլատրվում է ամանորյա տոնակատարությունների համար եղեւնիների եւ սոճիների վաճառքը, սակայն չի հստակեցվում դրանց վաճառահանման կանոնները, ինչպես նաեւ ծագումը: Ստացվում է մի իրավիճակ, երբ օպիրինի հատված նման ծառերը կարող են անարգել վաճառվել:

Առաջարկվող կարգավորումները վերաբերում են «Առեւտրի եւ ծառայության մասին»  ՀՀ օրենքին եւ ՀՀ ՔՕ-ին, որով կսահմանափակի հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, բայցի այդ, որպես ածանցյալ ռիսկերից խուսափելու միջոց, առաջարկվում է նաեւ սահմանափակել վերջիններիս առեւտրային նպատակներով  պահեստավորումը եւ ցուցադրումը: Նորմի խախտումը առաջարկվում է որակել որպես զանցանք, ինչի համար ՎԻՎՕ-ում 158-րդ հոդվածի լրացման առաջարկ է կատարվել: Վարչական պատասխանատվությունը ներառում է տուգանքի նշանակում  նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկ չափը:

Ակնկալվող արդյունքները, ըստ նախագծի, կլինի բուսական աշխարհին զերծ պահելը հնարավոր ապօրինի հատումների ռիսկերից, որը կզուգորդվի ամանորյա տոնակատարությունների նպատակով եղեւնիների եւ սոճիների օգտագործման նոր մշակույթ՝ ի դեմս համապատասխան տարրայավորմամբ շրջանառությունը:

 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia