Հայաստանում ТAITRA-ի ներկայացուցչություն կբացվի
ECONOMICSԹայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդը (ТAITRA) կարող է իր ներկայացուցչությունը բացել Հայաստանում։
Ինչպես Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ այսօր հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը, Իսրայել կատարած իր այցի շրջանակներում Հայաստանում ТAITRA-ի ներկայացուցչություն բացելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Նա ընդգծեց, որ դա լավ հնարավորություն կդառնա այն ՏՏ-ընկերությունների համար, որոնք ուզում են արտահանել իրենց արտադրանքը։
Սրա հետ մեկտեղ, Եսայանը հավելեց, որ ներկայում հայկական ՏՏ-ընկերությունների մեծ մասը աշխատում է աուտսորսինգով, միայն քչերն են արտադրում եւ արտահանում վերջնական արտադրանքը։ «Ծրագրավորման գծով մենք կարողացել ենք հասնել զգալի հաջողությունների, այդ պատճառով այժմ մեզ անհրաժեշտ է մեր ուշադրությունը կենտրոնացնել բիզնես-ուղղությունների վրա։ Այն ընկերությունները, որոնք այսօր աշխատում են, պետք է սեփական արտադրանքն ունենան»,- նշեց նա։ Եսայանն ընդգծեց, թե ծրագրերը, որոնք հաջորդ տարի պլանավորում է իրականացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ուղղված են հենց այդ նպատակի իրականացմանը։
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine



