900.000 դրամ` Գյումրիի գլխավոր տոնածառի ձևափոխման համար
SOCIETYՄեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռու մարզից: Այս տարի համայնքի բյուջեից քաղաքի գլխավոր տոնածառի մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացվել է մոտ 3 մլն դրամ:
Այս տարի տոնածառը նախորդ տարիներից տարբերելու համար Գյումրու ավագանին վերջին նիստի ժամանակ որոշեց 900.000 դրամ հատկացնել տոնածառի ձևափոխման համար: «Հիմնանորոգված փողոցները այս տարի նոր ձևավորում ու լուսավորություն կունենան, այդ նպատակով էլ 10 մլն դրամ է հատկացվել»,-նշեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



